Ավստրալիայում գտնվող Քվինսլենդի համալսարանի պրոֆեսոր Քելլի Մեթյուսը մտահոգված է կենսաբանների մաթեմատիկական գիտելիքների ցածր մակարդակով, ովքեր երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտներն են: Այս մասին գրում է The Conversation-ը:
Դասախոսը նման եզրահանգման է հանգել կենսաբանական մասնագիտոթյունների 2010 ուսանողների հարցումից հետո` նրանց բակալավրի դիպլոմ հանձնելուց առաջ:
35 հարցերից մեկը վերաբերվել է նանոմետրը միկրոմետրի փոխելուն, որին պատասխանել են կենսաբանների միայն 69 տոկոսը: Մաթեմատիկական մասը 10 հարց էր ներառում: Միջինում ուսանողները ճիշտ են պատասխանել հարցերի 74 տոկոսին: