Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Կառավարությունում՝ ընդդեմ Փաշինյանի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսին սահմանային «վոյաժներից» եւ բուռն ֆոտոսեսիաներից հետո սահմանն ու դրա խնդիրները տեւական ժամանակ մոռացության մատնած խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները նորից մտահոգություն եւ սրտացավություն են ցուցաբերում, բայց միայն այն բանից հետո, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որոշեց իր հեղինակած «Սահմանապահ գյուղերի մասին» օրենքը՝ սահմանամերձ բնակավայրերին սոցիալական արտոնություն եւ հատուկ կարգավիճակ տալու մասին, դնել շրջանառության մեջ:

Խորհրդարանի տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում նախօրեին ՀՀԿ ու ԲՀԿ պատգամավորների համատեղ ուժերով մերժվել է պատգամավորի նախաձեռնությունը՝ համարելով, որ այն թերի է եւ լրացումների կարիք ունի, իսկ իրենք ավելի լավ առաջարկներ ունեն: Մինչդեռ խորհրդարանական 6 խմբակցությունները դեռ օգոստոսին հայտարարեցին միասնական օրենսդրական նախաձեռնության մտադրության մասին, ոգեւորությունը հատկապես մեծ էր ոչ իշխանականների շրջանում, որոնք Հովիկ Աբրահամյանի հետ միեւնույն ուղղաթիռով սահմանային այցն ու անցկացրած գիշերվա մասին շահարկումները փորձում էին այդօրինակ նախագծով արդարացնել:

Անցել է ավելի քան մեկ ամիս, դեռ որեւէ նախաձեռնություն չկա, կա ընդամենը ինֆորմացիա, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունները առաջարկներն ուղարկել են կառավարություն, որտեղ պետք է քննարկեն եւ հավանություն տան:

Բայց, հավանաբար, այդ կուսակցություններն այնքան պարապ չեն, որպեսզի հետաքրքրվեն սույն նախագծով, քառյակ կոչվածը հանրահավաքի է պատրաստվում եւ մարզում մկանները, իսկ իշխանությունն էլ զբաղված է նոր Սահմանադրությունը «բրթելու» գործով: Ի՞նչն էր խանգարում նրանց ընդունել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, քննարկել ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում, հարկ եղած դեպքում լրացնել, փոխել:

Տարածքային կառավարման հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Ստեփան Մարգարյանը երեկ մեր հարցին պատասխանեց. «Եթե հնարավորություն լիներ այդ նախագծում փոփոխություններ անել, ես սիրով կընդունեի, ես գաղափարին կողմ եմ, բայց, որպես առանձին օրենք, այն կիսատ է, դրա համար եմ առաջարկել՝ եկեք հետաձգենք, ամեն ինչ անենք՝ նոր: Որովհետեւ եղածը շատ քիչ է, մայր օրենքում ընդունել ընդամենը երկու-երեք տող…»: Մարգարյանն այնուհետեւ բացատրեց. «Բազմաթիվ հարցեր կան, որոնք տեղ չեն գտել կամ ավելի հստակեցման կարիք ունեն՝ սկսած հարկային արտոնություններից, վերջացրած ինչ որ… որովհետեւ ընդամենը ջրի վարձով, հողի վարձով դու սահմանապահ գյուղի հարց չես լուծում, կա շատ ավելի նորմալ եւ ռադիկալ լուծում»:

Պատգամավորը մեր հարցին ի պատասխան, ոչ նպատակահարմար համարեց ԱԺ քննարկումների արդյունքում նախագծում լրացումների տարբերակը. «Կստացվի՝ մայր օրենքի դրույթներն ավելի քիչ են, քան առաջարկները»: Մարգարյանն ասաց, որ իրենք ընդամենը Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հետաձգել նախագիծը շրջանառության մեջ դնելը. «Լրացնենք, սարքենք նորմալ օրենք ու ընդունենք»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում