Սեպտեմբերի 22-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Առանց մեքենայի համաշխարհային օրը: Այն կոչված է քարոզել ոտքով, հեծանվով և հասարակական տրանսպորտային միջոցներով տեղաշարժվելու գաղափարները:
Չափազանց շատ մեքենաների քանակը վաղուց արդեն գլոբալ խնդիր է դարձել: Ավտոտրանսպորտը կործանում է ոչ միայն մոլորակի կենսոլորտը, այլև մարդուն: Ամեն օր ավտոմոբիլը սպանում է ավելի քան 3000 մարդու: Նշվում է, որ յուրաքանչյուր րոպե հոսքագծից իջեցվում է նոր մեքենա: Մեքենայի արտադրության տեմպերը շարունակում են աճել. մեքենան ամենից շատ գովազդվող ապրանքների շարքում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը:
Առանց մեքենայի օր անցկացնելու ավանդույթը ձևավորվել է Անգլիայում՝ 1997 թվականին: Արդեն 2001 թվականին ակցիային միացել էր 35 երկրների ավելի քան 1000 քաղաք: