Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Անկախությանը հասանք զգուշությամբ, խելամիտ քայլերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

– Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, օրենքները՝ ամբողջությամբ վերցրած, որքանո՞վ են նպաստել անկախության ամրապնդմանը: Եվ ինչպիսի՞ անկախություն ունենք՝ հաշվի առնելով այն, որ անկախությունը լայն և հարաբերական հասկացություն է:

– Գիտեք դուք ճիշտ նկատեցիք, որ եթե մենք իրավական հիմքերի մասին ենք խոսում, պետք է նաև անդրադառնանք հռչակագրին: Հռչակագիրը ընդունվեց օգոստոսի 23-ին, բայց մենք բոլորս էլ, իհարկե, հասկանում էինք, որ հռչակագիրը ինքնին չէր կարող բավարար իրավական հիմք հանդիսանալ պետության անկախությունը ամրագրելու և նաև ճանաչելու համար, բայց մյուս կողմից էլ՝ սա այն իրավական փաստաթուղթն էր, որ մինչև հանրաքվեն չուներ նախադեպ, մենք հռչակագիր անվամբ իրավական ակտ չունեինք: Ըստ էության, եթե անգամ լիներ, միևնույն է՝ ընթացիկ իրավական ակտով չէր կարելի կասեցնել Սահմանադրության որևէ դրույթ: Բայց բոլոր դեպքերում սա պատմության մեջ շատ հետաքրքիր, եզակի դեպքերից է, երբ ընթացիկ իրավական ակտով մենք կասեցրինք Սահմանադրության որոշ դրույթներ: Եվ եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք՝ հռչակագիրը ոչ թե ամրագրեց պետության, պետականության անկախությունը, այլ ամրագրեց պետականության անկախության գործընթացի սկիզբը:

Գիտեք, դրա մասին շատ են խոսում, ասում են՝ ինչո՞ւ ՀՀ-ում չեղավ այն համարձակությունը, հետևողականությունը, ինչը ավելի բնորոշ էր Մերձբալթյան երկրներին, որովհետև շատերդ լավ գիտեք՝ մի քիչ ավելի շուտ ընդունվեցին հռչակագրերը. փետրվարին՝ Էստոնիայում ընդունվեցին տարբեր անվանումներով, բանաձևերով փաստաթղթեր, բայց իրենք ոչ թե հռչակեցին սկիզբ, այլ պարզապես անկախություն:

Սակայն այստեղ մի կարևոր վերապահում կա. անկախության գործընթացը նախաձեռնելու համար, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, ունեինք կարևորագույն հիմնախնդիր, որը բնորոշ չէր այլ երկրներին. խոսքը ԼՂ խնդրի մասին է: Որևէ քաղաքական գործիչ այնքան միամիտ չէր՝ չհասկանալու համար, թե ինչու է հանդես գալիս նույն այդ անկախության պահանջով, այնպիսի ձևակերպումներով, ինչպիսիք էին՝ Լենին, Գորբաչով, կուսակցություն, բոլորն էլ շատ լավ հասկանում էին, որ դրանք համատեղելի չեն: Այսինքն՝ Խորհրդային Միության պայմաններում երբեք չէր կարելի ակնկալել, որ միաժամանակ անկախություն ձեռք կբերեր և Հայաստանը, և Լեռնային Ղարաբաղը, բայց մեծ հակամարտության գնալը սխալ կլիներ:

Սա կարևորագույն վերապահում է, և սա ոչ թե քաղաքական ուժերը չէին գիտակցում կամ օժտված չէին բավարար համարձակությամբ, այլ պարզապես ավելի զգուշավոր էին, որովհետև հասկանում էին՝ ոչ խելամիտ քայլը կարող է ավելի վնաս բերել: Երբ արդեն տարիներ են անցել, և վերապրում ենք այդ ամենը, իսկ ես նաև դրա ականատեսն եմ եղել, կարծում եմ՝ որքան էլ կարելի է քննադատել, վերլուծել, ասել, որ ինչ-որ տեղ կարելի էր ավելի հստակ դիրքորոշում արտահայտել, այնուամենայնիվ՝ կարծես թե ընտրվեց լավագույն տարբերակը:

Իհարկե, Սահմանադրության հետ կապված մենք տարբեր մոտեցումներ ունեինք, հիմա ենք այդպես միանշանակ խոսում, բայց դեռևս 1992-1993թթ.-ներին Սահմանադրության անհրաժեշտության գաղափարը միանշանակ չէր: Նույն քաղաքական ուժերը, իշխանությունները բացահայտ հայտնում էին կարծիք, թե պարտադիր չէ ընդունել Սահմանադրություն, շատ երկրներ ընդհանրապես Սահմանադրություն չունեն, և կարծես թե դա չի խոչընդոտում ո՛չ ինքնիշխանությանը, ո՛չ անկախությանը, ո՛չ պետության բնականոն զարգացմանը: Միայն 1993-ի վերջերին 1994-ի սկզբներին քաղաքական մթնոլորտն էապես փոխվեց. բոլորն էլ լավ հասկացան՝ մենք չունենք այնպիսի ավանդույթներ, մանավանդ քաղաքականության, պետականաշինության ոլորտում, որ կարողանանք բավարարվել ինչ-ինչ, ասենք, զուտ բարոյական, համընդհանուրի կողմից ճանաչում ստացած հիմնադրույթներով և կարողանանք ասել, որ Սահմանադրության կարիքը չկա: Եվ իսկապես, չէինք կարող համեմատել ՀՀ-ն Բրիտանիայի հետ: Հաստատ ՀՀ-ն այն երկիրը չէր, որ կարողանար ասել, թե մենք ունենք ավանդույթներ, որոնք լավ ձևավորված են, գործում են և երաշխավորում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ուստի մենք կարող ենք ունենալ չգրված Սահմանադրություն: Կարելի է ասել՝ ինչ-որ տեղ ռոմանտիզմի փուլն ավարտվեց, և բոլորն էլ հասկացան, որ չէ, պետք է Սահմանադրություն ունենալ: Գաղափարը ինքնին շատ լավ հարթության վրա դրվեց, բայց, ինչ խոսք, կար հենց քաղաքական, իրավական մշակույթի, իրավագիտակցության նկատելի պակաս:

– Անկախություն ասելով այն ժամանակ ի՞նչ էին հասկանում, այսինքն՝ իրավունքների, ազատությունների ինչպիսի՞ ամբողջություն էին հասկանում: Արդյոք այսօր այդ ամենը կա՞, և ակնկալիքները չե՞ն բեկվել: Արդյոք այսօր օրենքները գերակա՞ են, Սահմանադրությունն ու անկախությունը բացարձակ արժե՞ք են:

– Անկախություն ասելով՝ բոլորն էլ հասկանում էին Խորհրդային Միության կազմից դուրս գալ: Նույնիսկ մտածում էին՝ արդյոք այդ պահին գոյություն ունեցող իրավական նորմերը Խորհրդային Միությունից դուրս գալու հնարավորություն տալի՞ս են: Ինչ վերաբերում է հարցին, թե Խորհրդային Միությունից դուրս գալուց հետո մարդիկ պատկերացնո՞ւմ էին, որ, ասենք, կունենան խնդիրներ՝ սոցիալական տնտեսական և այլն, ասեմ, որ բոլորը ունեին մտավախություն, որ միության տարբեր երկրների հետ կապի խզումը, այդ թվում՝ տնտեսական կապերի խզումը, կբերեր որոշակի բարդությունների, բայց բոլորը վստահ էին, որ մենք դա կհաղթահարենք: Եթե չլիներ այդ վստահությունը, ոչ ոք համարժեք չէր արձագանքի, ասենք, «Նաիրիտի», ԱԷԿ-ի փակմանը: Պատկերացնո՞ւմ եք, թե մարդ ինչպես պետք է պատկերացնի անկախությունը այսպիսի գործոնների հետ, երբ ինքը գիտի, որ ձեռք է բերում լրիվ անկախ պետականություն, դառնում է ինքնիշխան երկիր, բայց միաժամանակ կողմնակից է, որ պետության հզոր կառույցները փակվեն, նույնիսկ դա լծակ է համարում, որպեսզի հնարավորինս արագ լուծվի այդ խնդիրը: Նշանակում է՝ մարդկանց մոտ կար իսկապես վստահություն, որ այս բոլոր դժվարությունները կհաղթահարվեն:

Ես ձեզ ավելին ասեմ. 1991-1992թթ.-ներին այդ դժվարությունները մարդիկ արդեն ոչ միայն զուտ տեսականորեն, այլև գործնականում տեսան: Այնպես չէ, որ բոլորը այս ամենը փոխկապակցում էին պատերազմի հետ, մեծ մասը իսկապես փոխկապակցում էր իշխանությունների անկարողության հետ և ոչ միայն՝ անկարողության. 1992-1993թթ.-ներին առաջին անգամ ի հայտ եկան լրագրողներ, որոնք խստորեն քննադատեցին իշխանությանը: Առաջինը Արմեն Հովհաննիսյանն էր, ով ասաց՝ թող ես լինեմ առաջինը, բայց չի կարելի շարունակ լռել, չնկատել, չասել, որ իշխանությունները չեն կարողանում պարզապես գործել, և ոչ միայն չեն կարողանում, այլև ունակ չեն, չեն ուզում պարզապես ինչ-որ ոլորտներում փոփոխություններ կատարել: Նա արդեն խոսեց կոռուպցիոն ռիսկերի, երևույթների մասին՝ ոչ միայն մասնավորեցումների հետ կապված: Այդ շրջանում, իհարկե, շատ ծանր էր նաև քրեածին վիճակը. նկատի ունեցեք, որ 1992-1993թթ.-ներին Հայաստանում տարեկան գրանցվում էր 400-500 սպանություն, ավազակային հարձակումները արդեն հասել էին 600-ի: Համեմատելու համար ասենք՝ այսօր սպանությունների թիվը տարեկան նույնիսկ 100-ը չի գերազանցում: Հափշտակություններ, կողոպուտ, անպատասխանատվության ակնհայտ մթնոլորտ, իսկ ոստիկանները այնքան էին ահաբեկված, որ վախենում էին անգամ համազգեստ կրել: Մենք փողոցում ոստիկանների գրեթե չէինք նկատում: Սա մեր իրողությունն էր, սրանից խուսափել չենք կարող:

Գիտեք, սա ինչքանով էր մտահոգիչ, որ նոր էր երկիրը անկախություն ձեռք բերել, և պարզապես կային օբյեկտիվ խնդիրներ, որոնք մարդկանց մոտ կարող էին առաջացնել հիասթափություն այն առումով, թե ինչու ավելի հեռատես չէինք, որ մեր գործարանները պահեինք, թույլ չտայինք փակվեին, արդյունավետ տնտեսական կապեր ունենայինք: Այնուհետև դրան զուգահեռ ձևավորվեց նոր մթնոլորտ, թե պատճառները միայն օբյեկտիվ չեն, կան լուրջ սուբյեկտիվ պատճառներ: Վերհիշենք, որ 1992թ. սեպտեմբերի 1-ին առաջին անգամ ՀՀ նախագահը ընդունեց երկու հրամանագրեր պետական ծառայության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազման մասին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում