Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն այն կարծիքին է, որ շատ մարդկանց անկախությունը այն չտվեց, ինչ իրենք երազում էին, որովհետև անկախ լինելն էլ դժվար բան է:
«Ոչ ոք թող չզարմանա, որ Շոտլանդիայի համարյա կեսը չի ցանկանում անկախանալ, որովհետև անկախությունն իր հետ բազմաթիվ պրոբլեմներ է բերում, և մենք դա մեր կաշվի վրա էլ զգացինք: Հայրենասեր, ժողովրդին սիրող, ազգը սիրող ցանկացած անհատ պետք է ձգտի դրան, բայց հաշվի առնելով այն բազում խնդիրները, որոնք պետք է լուծվի, բայց լուծելու համար պետք է ժողովուրդը սոցիալական լավ վիճակի մեջ լինի, լավ ապրեն և այդ բոլոր խնդիրները իրար հետ լուծեն»,- հավելեց նա: