Sunday, 12 05 2024
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում

«Մթերման գործընթացը ընթանում է սահուն և կազմակերպված». վստահեցնում է գյուղփոխնախարարը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ գյուղատնտեսության  փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Պարոն Մակարյան, այսօր գյուղացին բերքի  մթերման, իրացման հետ կապված ի՞նչ խնդիրներ ունի:

– Մենք իրացման երեք ուղղություն ունենք՝ արտահանում, մթերում վերամշակող կազմակերպությունների կողմից, և արդեն 4-րդ տարին է՝ Երևան քաղաքում գործում են տոնավաճառներ՝մեկը «Մալիբու» սրճարանի հարևանությամբ, մյուսը՝ Կասյան փողոցին հարակից հատվածում: Արտահանման աշխատանքները շարունակվում են: Գիտեք, որ վերջին շրջանում ճանապարհների փակ լինելու հետ կապված որոշակի խնդիրներ եղան, բայց մթերքի արտահանման մասով խնդիրներ չեղան, պահվում էին սառնարանում և արտահանվում: Արտահանող կազմակերպությունները մեծ թափով սկսել են արտահանման գործընթացը: Մենք հույս ունենք, որ մինչև տարեվերջ, հատկապես դեպի ՌԴ,  կկրկնապատկենք արտահանման ծավալները: Հաջորդ ուղղությունը, նշեցի, վերամշակումն է: Վերամշակող ընկերությունները արդեն 7-8 օր է՝ մեծ թափով սկսել են խաղողի մթերման գործընթացը:Պարբերաբար այցելում ենք գործարաններ, հետևում մթերումներին:

Արտաշատի «Արտֆուդ» մթերումների գործարանը, գյուղացու վնասված բերքը չի մթերում: Մեր վերջին նկարահանման ժամանակ մարզի բնակիչները նշեցին, որ օրինակ՝ միջին որակի, վնասված դեղձը հանձնում են 30 դրամով, քանի որ ձեռքբերողը այն  հանձնում է Արմավիրի գործարաններից  մեկին:

– Կազմակերպությունները ունեն մթերման պլանավորում: Պահանջարկը հաշվառում ենք դեռևս տարվա սկզբից: Կան կազմակերպություններ, որոնց մթերման ծավալները լրացել են, և ուղղորդում ենք այլ կազմակերպություններ:Դեղձի մասով հիմա մթերում է «Նոյան» հյութերի գործարանը և այլն: Հիմնականում մթերքը, որը ավելի ապրանքային տեսք ունի, որակյալ դեղձը գնվել է արտահանող ընկերությունների կողմից:Բարձր գներով գնեցին, արտահանեցին ՌԴ: Բազմաթիվ գյուղեր կարող եմ մատնանշել, օրինակ՝ Այգեստանը: «Սպայկա» ընկերության ներկայացուցիչները եղան տեղում, այլ արտահանողներ եղան և գյուղերում բարձր գներով մթերեցին: Մթերման գործընթացը ընթանում է սահուն և կազմակերպված:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում