Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հայ-իրանական գործընկերության չիրացված մեծ ներուժ կա. մեկնարկել է իրանական ապրանքների եռօրյա ցուցահանդեսը

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան և Զարգացման հայկական գործակալության նախաձեռնությամբ «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մեկնարկել է իրանական 16-րդ եռօրյա ցուցահանդեսը: Երևան են ժամանել իրանական 36 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են շուրջ 10 տարբեր ոլորտներ, ինչպես՝ գյուղատնտեսությունը, կոմունալ ծառայությունները, իրավաբանական ոլորտը, գորգագործությունը, մանրածախ առևտուրը և այլն: Ակնկալվում է, որ ցուցահանդեսից հետո կստեղծվեն համատեղ ընկերություններ, կծնվեն համատեղ լավ գաղափարներ:

Զարգացման հայկական գործակալության փոխտնօրեն Վալերի Շաբանովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ աշխատում են շարունակել իրենց համագործակցությունն իրանական գործընկերների հետ, քանի որ Իրանը Հայաստանի առաջնահերթ գործընկերներից մեկն է: «Մենք պատրաստ և ուրախ ենք համագործակցել իրանական ընկերությունների հետ»,- ասաց նա:

Վալերի Շաբանովն անդրադարձավ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների չիրացվող ներուժին: Նրա կարծիքով՝ նման միջոցառումները քիչ են կազմակերպվում: «Որոշ ոլորտներում մենք ունենք իրականացված ներուժ: Օրինակ՝ մանրածախ առևտրի ոլորտում. մեր ցանցը լեփ-լեցուն է իրանական ապրանքներով, որոնք իրենց պահանջարկն ունեն հայ տնտեսուհիների շրջանում: Բայց, իհարկե, կա չիրականացված ներուժ, և մենք աշխատում ենք այդ բացերը լրացնել մեր աշխատանքով, արդյունավետ և նպատակասլաց համագործակցությամբ:

Ես էներգետիկայի ոլորտում եմ տեսնում բաց, չնայած մեծ աշխատանք է կատարվում: Կարող ենք համագործակցել գորգագործության, թեթև արդյունաբերության, կաշվե արտադրության բնագավառում: Իզուր չէ, որ իրանական պատվիրակության կազմում ընդգրկված են նաև իրավաբաններ, որոնք ծանոթացնում են իրանական տնտեսական օրենսդրությանը՝ միևնույն ժամանակ ծանոթանալով մեր օրենսդրությանը՝ արդյունավետ համագործակցության համար»,- ասաց ԶՀԳ փոխտնօրենը:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ողջ ներուժի իրագործմանը խոչընդոտում են Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները, արձագանքեց՝ ասելով. «Ես այս հարցը շատ եմ վերլուծել: Ինձ թվում է, որ շատ քիչ չափով են անդրադառնում, իսկ ավելի կարճ ասած, ես չեմ կարծում, թե պատժամիջոցներն այդքան շատ են ազդում Հայաստանի և Իրանի վրա, չնայած իրավիճակը բավականին հակասական է: Ես լուրջ միտումներ չեմ տեսնում»:

Վալերի Շաբանովի համոզմամբ՝ պետք է լավ ուսումնասիրել իրանցիներին և նրանց արտադրանքը:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում