Google կորպորացիան ձեռք է բերել Lift Labs բիոտեխնոլոգիական ֆիրման, որը զբաղվում է հատուկ գդալների արտադրությամբ, որոնք հեշտացնում են Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների կյանքը:
Գդալը ներդրված սենսորներ ունի, որոնք հնարավորություն են տալիս հետևել ձեռքի դողին և այն նվազեցնել 70%-ով:
«Այսօր մենք ողջունում ենք Google X ստորաբաժանմանը Lift Labs ընկերության միացումը: Այս գդալը կարող է թեթևացնել միլիոնավոր մարդկանց կյանքը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: