Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դարձել է «Սեուլի խաղաղության մրցանակի» (Seoul Peace Prize) դափնեկիր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ Լի Չհոլ Սինին:
Նրա խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի հանցագործությունների համար Մերկելի ներողությունը «նախազգուշացում է (պատերազմի) վնասակար հետևանքների մասին»:
Մերկելը բազմիցս իր երկրի անունից հրապարակավ պաշտոնապես ներողություն է խնդրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի ռազմական հանցագործությունների համար:
200.000 ԱՄՆ դոլար մրցանակը Մերկելը կստանա Կորեա իր հաջորդ այցի ժամանակ:
«Սեուլի խաղաղության մրցանակը» շնորհվում է 1990 թվականից: Այն տրվում է 2 տարին մեկ: Դրա մրցանակակիրներից են ՄԱԿ-ի նախկին և ներկա գլխավոր քարտուղարներ Քոֆի Անանը և Պան Գի Մունը: