Իրանը լրջորեն է տրամադրված «վեցյակ»-ի հետ միջուկային բանակցություններին: Այս մասին գրում է IRNA գործակալությունը` վկայակոչելով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ Ռավանչիին:
Փոխնախարարը հավելել է, որ եթե մյուս կողմը ճկունություն ցուցաբերի, ապա կողմերը կկարողանան համաձայնության հասնել մինչև վերջնաժամկետի ավարտը:
Նա այս հայտարարությունն արել է Բեռնում Շվեյցարիայի պետական քարտուղար Իվ Ռոսյեի հետ հանդիպման ժամանակ: