ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ արշավի ընթացքում առաջին անգամ ավիահարված է հասցրել Բաղդադից ոչ հեռու: Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ հղում անելով ամերիկյան իշխանություններին:
Պենտագոնի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ վերջին օրը ԱՄՆ-ն օդից հարվածել է իսլամիստների դիրքերին Իրաքի մայրաքաղաքի շրջանում և երկրի հյուսիսային Սինջար լեռան մոտ:
«Այդ հարվածները հասցվել են ԱՄՆ քաղաքացիների և հաստատությունների պաշտպանության, մարդասիրական գործունեության աջակցման և «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում իրաքցի զինվորականներին օգնելու նպատակով»,- ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ: