Ամերիկյան The Doors ռոք խմբի մասնակիցները հայտարարել են փաստագրական Feast of Friends ֆիլմի թողարկման պաշտոնական օրվա մասին, հաղորդում է Entertainment Weekly-ն:
Հրապարակվել է նաև ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը: Կինոնկարը երբեք պաշտոնապես չի հրապարակվել: Feast of Friends-ը թողարկում է Eagle Rock Entertainment-ը DVD/ Blu-Ray-ով, 2014-ի նոյեմբերի 14-ին:
Խմբի մասին միակ փաստագրական ժապավենը նկարահանվել է 1968-ին համերգային շրջագայության ժամանակ: