Սերբիայի արևելքում հեղեղումների զոհ է դարձել մեկ մարդ: Հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղին զոհ է դարձել Պոդվրշկա գյուղից մի տարեց կին, գրում է ITAR-TASS-ը:
Կլադովո-Նեգոտին ավտոմայրուղու վրա ջրի պատճառով փլուզվել է կամուրջը, խախտված է տրանսպորտային շփումը:
Մի շարք շրջաններում արտակարգ դրություն է հայտարարված: Պոդվրաշկա գյուղից 20 բնակիչ է տարհանվել, Թեքիա քաղաքից` մոտ 300: Դեռևս այդքան մարդ էլ պետք է տարհանվի այդ քաղաքի վտանգավոր շրջաններից:
Երկրի արևելքում տարհանվում են նաև այլ բնակավայրեր: