Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Իսկ դուք կփոխե՞ք երկու ոսկին մեկ տեխնոպարկի հետ

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը երկու ոսկե մեդալ նվաճեց: Մեր հունահռոմեական ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանն իսկական հպարտություն պարգևեցին հայաստանցիներին, մեծ ոգևորություն, ինչը հատկապես կենսական նշանակություն է ստանում Հայաստանում առկա սոցիալ-հոգեբանական ծանրագույն խնդիրների ֆոնին:

Հատկապես առանձնահատուկ նշանակություն է երևի թե ստանում այն իրողությունը, որ երկու չեմպիոն ըմբիշներն էլ ներկայացնում են մեր, անկասկած, մարզական թիվ մեկ քաղաքը՝ Գյումրին: Գյումրին, որը այսօր, սակայն, թիվ մեկ քաղաքն է նաև իր ծանրագույն տնտեսական, հասարակական, իրավական խնդիրներով, թիվ մեկ քաղաքն է՝ իր սոցիալ-տնտեսական անմխիթար պատկերով: Գյումրին այսօր, մեղմ ասած, չափազանց հեռու է հանրապետության երկրորդ քաղաքը լինելու կարգավիճակից:

Այս տեսանկյունից հետաքրքրականորեն զուգադիպեցին աշխարհի առաջնության երկու ոսկիներն ու Գյումրիում տեխնոպարկի բացումը: Այս նախագիծը, որ դեռևս նախորդ կառավարության մտահղացումն էր, բավական ծիծաղի առարկա էր դարձել իր ստեղծման օրից: Խնդիրն այն է, որ իսկապես ծիծաղելի են այն «նյու-վասյուկի» նախագծերը, երբ մենք փորձում ենք հասկանալ, թե իրականում ինչպիսին է Գյումրիի սոցիալ-տնտեսական պատկերը:

Այս առումով, ըստ էության, Գյումրիի համար աշխարհի առաջնության երկու ոսկիները ավելի շատ բան տվող իրողություն են, քան մի ամբողջ տեխնոպարկ: Խնդիրն այն է, որ գյումրեցին ըստ էության տեսնում է իր կապը այդ երկու ոսկիների հետ, այդ ոսկին բերող տղաների հետ, սակայն չի տեսնում իր կապը «նյու-վասյուկի» ծրագրերի հետ, որովհետև նախ՝ եկեք Գյումրին վերադարձնենք ինքն իրեն, հետո նոր մտածենք ամպագոռգոռ ծրագրերի մասին:

Իսկ Գյումրին ինքն իրեն վերադարձնելու համար պետք է վերադարձնել գյումրեցու տրամադրությունը, հոգեբանական կայուն վիճակը, հավատը, վստահությունը իր ուժի, իր հնարավորությունների հանդեպ:

Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը հենց դա են վերադարձնում, իսկ իշխանություններին մնում է զարգացնել այդ ոգևորությունը, որ առաջանում է հասարակության մոտ, այդ ոգևորության վրա կառուցել նվազ ամպագոռգոռ ու հնչեղ, նվազ «նյու-վասյուկիական», սակայն առավել անհրաժեշտ, հանրօգուտ, այսօրեական ծրագրեր և դարձնել դրանք այն աղյուսները, որը մեկը մյուսի հետևից պետք է շարվեն՝ ձևավորելով գյումրեցու տրամադրության պատը:

Այս տեսանկյունից մարզական հաղթանակները պետք է դառնան հենց նման գործերի հիմք, հումք: Սակայն Հայաստանում մարզական հաղթանակները դառնում են քաղաքական շահերի սպասարկման հիմք և հումք: Մարզիկներին զուգահեռ, իսկ հաճախ նաև նրանցից առաջ՝ առաջին պլանում են հայտնվում, այսպես ասած, հովանավոր-չինովնիկները՝ ըստ մարզաձևերի, նայած թե ով որ մարզաձևն է հաստատել իր «բալանսում»: Եվ սկսվում է քաղաքական դիվիդենդների հավաքագրումը:

Որ հովանավորները, չինովնիկ-կազմակերպիչները շատ կարևոր են սպորտում, հատկապես սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվող երկրում՝ երկրորդ կարծիք լինել չի կարող: Սակայն երկրորդ կարծիք լինել չի կարող նաև նրանում, որ սպորտի զարգացման և հաջողությունների թիվ մեկ թշնամին հենց այն երևույթն է, երբ հովանավորը, կազմակերպիչը, ղեկավար չինովնիկը փորձում է իր գործունեությունը դարձնել քաղաքական շահերի սպասարկման հումք: Սպորտի հովանավորությունը զարգացման կարող է բերել անշահախնդիր լինելու դեպքում, այսինքն՝ քաղաքական կոնյունկտուրայից զերծ լինելու դեպքում: Այդ դեպքում է, որ հաջողությունները կայուն են լինում, ձևավորվում են մարզական ավանդույթներ, դպրոցներ, ձևավորվում է հաղթողի հոգեբանություն:

Ցավոք սրտի, առանձին հաջողություններով հանդերձ՝ հայկական սպորտում դա չկա, և այդ իսկ պատճառով է, որ մեր մարզիկները բոլոր մարզաձևերում աչքի են ընկնում անկայուն, վայրիվերումներ ունեցող ելույթներով: Որովհետև նրանք ակամայից զգում են այն կոնյունկտուրային ճնշումը, որ իրենց վրա արդեն նաև ենթագիտակցորեն բանեցնում են սպորտը տնտեսա-քաղաքական քվոտաներից մեկը դարձրած գործիչներն ու խմբերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում