Հաքերների զանգվածային հարձակմանն են ենթարկվել Պերուի զինված ուժերի ու ոստիկանության, ինչպես նաև Արգենտինայի, Կոլումբիայի, Չիլիի և Վենեսուելայի իշխանական կառույցների կայքերը՝ հաղորդում է Univision հեռուստաալիքը:
Հարձակման հեղինակները LulzSec խմբի հաքերներն են, որոնք տեղակայված են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Նրանց անվանում են «սև սամբրերոներով ցանցահեններ», քանի որ նրանք ունակ են շրջանցել համակարգչային լավագույն պաշտպանությունը: Խոսքը հայտնի Anonymous-ից առանձնացված հաքերների մասին է, իսկ նրանց LulzSecPeru պերուական ճյուղը համարվում է Լատինական Ամերիկայի ամենահզոր հաքերային կազմակերպությունը:
AP-ի հետ հեռախոսազրույցում խմբի անդամները հայտարարել են, որ իրենց հետաքրքրում են այն բոլոր տեղեկությունները, որոնք հնարավոր է ստանալ համակարգչից: