Կուբայի կառավարությունը նոր մաքսային օրենքներ է սահմանել, որոնք սահմանափակում են կղզի օդային և ջրային տրանսպորտային միջոցներով տարբեր տեսակի ապրանքների ներկրումը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հետայսու երկիր կարելի է բերել միայն 10 կգ լվացող միջոցներ` նախկին 44 կգ-ի փոխարեն և առավելագույնը 24 կրծկալ` նախկին 48-ի փոխարեն:
Ճանապարհորդները, սակայն, կարող են Կուբա բերել ավտոմեքենայի 4 անիվ և երկու պլազմային հեռուստացույց: