Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Քոչարյանն ինձ բազմիցս ասել է, որ ինքը կմասնակցի 2017-18 թվականի ընտրություններին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, մեզ հետ զրույցներում քիչ հավանական էիք համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: Նրա վերջին հարցազրույցի մեջ կարծես այլ տրամադրվածություն կա, համակարծիք չե՞ք:

Իսկապես, իմ տպավորությունն այն է, որ երկրորդ նախագահը վերջին ժամանակաշրջանի քաղաքական ընթացքի արդյունքում հասկացել է, որ հետո ուշ է լինելու և առաջին անգամ ես տեսա ակնարկ, որ նա պատրաստ  է միջամտելու իրավիճակին:Ես կարծում եմ՝ դա նրա կողմից շատ խոհեմ քայլ կլինի, որովհետև Հայաստանում ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական վիճակը սրընթաց գնում է դեպի վատթարացում: Այն քայլերը, որ տնտեսության մեջ վարչապետը փորձում է անել՝ դեռևս հեռու է բավարար համարվելուց, քանի որ դրանք կիսատ-պռատ քայլեր են, միայն մեծ ցանկություններ:Վարչապետն ասում է, որ պետք է ստվերից դուրս գալ,  օլիգարխներից մեկն էլ ասում է, եթե մյուսները դուրս գան, ես էլ կանեմ: Այսինքն՝ փոխանակ դա հայտարարողի դեմ գործ հարուցվի՝ Սամվել Ալեքսանյանի, հետաքրքիր մտքեր է ներկայացնում:Մեզ համար սա աբսուրդ է:Մենք վշտացած ենք, որովհետև երե անգամ Սլովակիայից, Ավստրիայից ներդրողներ բերեցինք Հայաստան, որոնք հիացած են «Նաիրիտով» և զուտ հանուն իրենց տնտեսական շահի պատրաստ են ներդրում անել,բայց մինչև այսօր Հ․ Աբրահամյանից միայն հուսադրող խոսքեր ենք լսում, իսկ երեք չորս ամիս այդ խոսքերը լսելուց հետո ցանկացած ներդրող կհասկանա, որ դրանք պարզապես հուսադրող խոսքեր են ու կհեռանա:Մյուս կողմից՝ արտաքին քաղաքականության ձախողումների շարքը, հիմա էլ Էրդողանին հրավիրում են Ցեղասպանության զոհերի հիշատակ հարգելու, մարդասպանին հրավիրում են, որ ինչ-որ բան ասի:Զոհը հնարավորություն է տալիս ոճրագործին ոնց ուզում է այնպես մեկնաբանել կատարվածը:

Բնական է, որ այս իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի մոտ ավելի արագացվեցին վերլուծությունները, ավելի ռադիկալ որոշումների կարիք եղավ, և ես ինքս զարմանքով կարդացի իր հարցազրույցը՝  նկատելով, որ նա մտադիր է վերադառնալ:Իսկ իմ հետ հանդիպումների ժամանակ բազմիցս հայտարարելէ, որ ինքը կմասնակցի 2017-18 թվականի ընտրություններին:

Ռոբերտ Քոչարանը Ձեզ նման բա՞ն է ասել:

Ոչ թե որպես նախագահ, այլ մասնակցություն կունենա, որպես նախագահ նա կտրուկ դեմ էր  առաջադրվելու, սակայն որպես քաղաքական ուժ համաձայն էր: Կարող եմ գաղտնազերծել մեր երկխոսություններից մեկը՝ երբ նրան առաջարկում էի հրատապ մասնակցել Հայաստանի ներքին կյանքին, որովհետև այլևս հույս չունեմ, որ որևէ մեկը Հայաստանում կարող է ինչ-որ բան փոխել և ըստ իս՝ միակ հնարավորությունը բոլոր ուժերի, այդ թվում և՝ Ռոբերտ Քոչարյանի համախմբումն է:Նա ասաց, որ եթե լինեն նոր թարմ ուժեր, եվրոպական մտածողության երիտասարդություն, ապա մենք բոլորս կլինենք դրա մեջ և 2017-18 թվականի ընտրություններն անցկացնենք այնպես, որ Հայաստանում լինի իսկապես հզոր ժողովրդավարական իշխանություն, փոփոխությունները տանեն դեպի Հայաստանի եվրոպականացում:

Բայց Քոչարյանը միշտ էլ ռուսամետ է եղել, նրա ինչի՞ն է պետք եվրոպական մտածողության երիտասարդությունն ու Հայաստանի եվրոպականացումը:

Ես երևի Ձեզ կզարմացնեմ ասելով, անկեղծ ասած՝ ինքս էլ զարմացած եմ երկրորդ նախագահի մտածողության կտրուկ փոփոխություններին ականատես լինելով:

Փաստորեն, կտրուկ արևմտամետ ու եվրոպամետ է դարձել․․․

-Հավատացեք, որ նույնիսկ նրա հետ խոսակցության ժամանակ ես ավելի ռուսամետ էի, քան ինքը:Բացարձակ եվրոպական արժեքների նկատմամբ խորը հարգանք ունի, ինձ համար էլ եվրոպական մշակույթը համար առաջինն է:Կան նաև կեղծ արժեքներ, բայց մեր ժողովուրդը պետք է ձգտի իրական եվրոպական արժեքների:

Ես երկրորդ նախագահի մոտ տեսա նաև չափազանցված մոտեցում դեպի եվրոպական արժեքները: Ինձ համար շատ հաճելի էր, երբ ես սկսեցի նրա թեկնածությունը պաշտպանել, զուտ դրա վրա էր հիմնված: Երկրորդ նախագահը մեն-մենակ ճանապարհորդում է Եվրոպայում, որտեղ մենք պարբերաբար հանդիպում ենք, և ինչպես ինքը պատմեց. «Մեն-մենակ գնում եմ տոմսերը, առանց քարտուղարուհու գիտության պատվիրում վարձով մեքենաներ, օդանավակայանից նստում ինքս վարում եմ, և ես քեզ անկեղծ ասեմ, Աշոտ, ոչ մի բան ես այս ազատ կյանքի հետ չեմ փոխի: Ես հիմա ինձ բացարձակ եվրոպացի եմ զգում ու վայելում  եմ դրա հաճույքը, քայլում եմ առանց թիկնապահների»: Ըստ Քոչարյանի հայտարարության՝ այս ազատությունը, որ վայելում է, երբեք չի փոխի նախագահության հետ: Նա առաջին անգամ ինձ բացահայտ հայտարարեց, որ տաս տարի տառապել է, տվել է  այն ամենը, ինչ կարող էր տալ իր ուժերի սահմաններում, տնտեսությունը հասցրել այնպիսի մակարդակի, որ անհամեմատելի էր, երկրի արտաքին պարտքն իջեցրել ու հանձնել է պետությունը, ինչո՞ւ պետք է երկրորդ անգամ նույն դաժան կյանքով ու դժոխքով անցնի: Նա ասաց, որ ներքին կյանքին չի ուզում խառնվի, եթե շատ կոպիտ ասեմ, ապա զուտ եսասիրական նպատակներից ելնելով: Սակայն նրա մոտ նկատվեց մեծ հետաքրքրություն, որ եթե ուրիշներն իրենց վրա վերցնեն, ապա պետք է առողջ ուժերին սատարել:

Դրանից հետո մի քանի հանդիպումների ընթացքում, ես նկատում էի, որ տարբեր կողմերից ճնշումների արդյունքում, ինքն էլ զգացել է, որ այս իրավիճակին չի կարելի կողքից նայել:Նրա ստեղծածի ոչնչացումն անվերադարձ է, իսկ դրան կողքից նայել չի կարելի:Այսօր սփյուռքի ձեռքերն ու սիրտն էլ է կոտրված, որ  չգիտեն, թե ինչ անեն: Այս իրավիճակում այդպիսի մտավորական ու մեծ ուժ ունեցող մարդը՝ երկրորդ նախագահը, եսասիրական մոտեցում ցույց տաու չվերադառնա՞՝ ոչ, չի կարելի։

Նա ասում է, որ քաղաքականություն վերադարձը կախված է հանգամանքներից: Քաղաքական ի՞նչ հանգամանքներ կարող են ստիպել նրան վերադառնալ քաղաքականություն՝ մինչև 2017-18 թվականը:

Այդ հարցում ես նրա հետ մտքեր չեմ փոխանակել: Հանգամանքներ ասելով՝ ըստ իս, երկրորդ նախագահը նկատի ունի, որ եթե իսկապես բարձրանա ժողովրդի ալիք, որտեղ մենք բոլորս տեսնենք, որ այո, այլևս բոլորն էլ հասկացել են, որ դիմանալ անհնարին է ու կես տարի հետո ուշ է լինելու և անդառնալի է լինելու՝ երևի թե բոլորը գան այն գաղափարին, որ միավորումը պարտադիր է: Միավորման համար, ցավոք, մեր ազգը ունի մի դեռևս հնացած մտածողություն, որ պարտադիր առաջնորդ է պետք: Այսօր պետք է առողջ ուժերը, եվրոպական մտածողություն ու կրթություն ունեցող երիտասարդներն առաջնորդեն: Բայց եկեք ու տեսեք, որ ժողովուրդը սպասում է, որ մեկը վերցնի իր վրա:Եվ եթե սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին գա պահը, ու այդ մեկը հայտնվի, բոլորը նրա հետևից կգնան:

Այդ մեկը կարո՞ղ է Քոչարյանը լինել:

-Ես չգիտեմ, ես Բրատիսլավայում եմ, Դուք Երևանում, Դուք ավելի լավ կարծիք կարող եք հայտնել:

Դուք իր հետ շփվում եք, մենք ՝ոչ:

Ես կարող եմ միայն իմ բարի ցանկությունը հայտնել, որ եթե ևս 3-4 ամիս իշխանափոխություն տեղի չունեցավ, շատ վատ կլինի:Դեռ արտաքին քաղաքականությունը մի կողմ դնենք, «Նաիրիտը» եթե չվերականգնվի, ապա ես չեմ տեսնում այլ կոմպլեքս, որ դրան կարողանա փոխարինել, ես չեմ տեսնում, թե Հայաստանի բյուջեն ինչ ճանապարհով կարող ենք լցված պահել: Նույնիսկ եթե բոլոր օլիգարխների ձեռքից նրանց ունեցածը հավաքենք, մենք մոտ 5 միլիարդի հասնող արտաքին պարտքը չենք կարող փակել:

Կա պատմական անհրաժեշտություն այս աշնանը իշխանափոխություն կատարելու:Ինչպես տեսնում եք, Սերժ Սարգսյանն ինքն ի վիճակի չէ որևէ բարեփոխում անելու, նա անգրագետ նախարարներին մի տեղից մյուս տեղ է փոխում:Նույնիսկ սփյուռքահայ գործիչն է ինձ ասում՝ պատկերացնո՞ւմ եք՝ Գագիկ Բեգլարյանը մարդ է ծեծում, իսկ նրա պաշտոնը բարձրացնում են, այդպիսի բաների մասին ձանձրացել է Հայաստանի ժողովուրդը խոսել, բայց այստեղի ժողովուրդը դեռ ապշած է:Սերժ Սարգսյանը բացի իր կլանի մեջ փոփոխություններ անելուց, ուրիշ ոչինչ անել չի կարող:

Իսկ քառյակը դա անել կարո՞ղ է, նրանց պահանջները կարմիր գծերից ու կուտակային կենսաթոշակային համակարգից այն կողմ չեն անցնում:

Իմ խորին համոզմամբ՝ մինչև քաղաքական գործիչները, հասարակական գործիչները չմիանան հրաշալի քառյակին, մինչև սփյուռքի կարող ուժերը չմիանան գործընթացներին, դրանք կիսատ կլինեն: Քաղաքացիական հասարակությունը իրավունք չունի քնած մնալու և վստահելու կուսակցություններին: Մեր կուսակցական ուղղվածություն ունեցող ակտիվիստները մեծ կախվածություն ունեն իշխանություններից և մինչև վերջ չեն կարողանում գնալ: Միայն հրաշալի քառյակի հնգյակի կամ վեցյակի վերածվելու դեպքում կկարողանան արդյունքի հասնել:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում