Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Բագրատյանի հարցը Քոչարյանին. «Փա՞յ ունես Քաջարանում». Aravot.am

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու հնարավորություններին, նկատել է, որ Քոչարյանի «շանսերը» թույլ են, եթե, իհարկե, խոսքը ազնիվ ընտրությունների մասին է: «Չեմ կարող խոսել հասարակության փոխարեն, որովհետև նրա անդամների մի մասը փողը վերցնում և քվեարկում է։ Ի դեպ այդ գործելակերպը Հայաստանում ներդրվել է Քոչարյանի կողմից»,-կարծիք է հայտնել պարոն Բագրատյանը։

Պարոն Բագրատյանի ներկայացմամբ՝ դեռևս 2006 թվականին «Forbes» ամսագիրը նրան ընդգրկեց Հայաստանի հարուստ մարդկանց ցանկի մեջ, իսկ ԱՊՀ մի շարք հրատարակչություններ նրան միլիարդատեր են համարում։ Հենց Քոչարյանն էլ, ինչպես ասաց ԱԺ պատգամավորը, առիթը բաց չի թողնում իր տղաներին խոշոր բիզնեսմեն ներկայացնելու. «Բայց այդ փողը ո՞րտեղից։ Հասարակությունը Քոչարյանից բացատրություններ չի ստացել։ Իբրև նախագահ՝ նա բարոյապես պարտավոր էր պատասխանել ամեն մի հարցի։ Օրինակ՝ ի՞նչպես է Սևան-Հրազդան կասկադը, 900 մեգավատ՝ Հայաստանի և աշխարհի հրաշալիքներից մեկը, շուրջ 3,5 միլիարդ դոլարով, այսինքն՝  ձրիբար օտարվել։ Ի՞նչու է իրանական գազամուղը կառուցվել ուշ և բարակ տրամագծով։ Հավատացեք սրանք ավելի վատ գործարքներ են, քան 2013-ի դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը՝ «Հառուսգազարդի» (ներկայումս՝ «Գազպրոմ-Արմենիա»- Ն. Բ.) մասով։ Հենց սրանց պատճառով է այսօր մեր քաղաքացին 41.85 դրամ տալիս հոսանքի համար, սպառում շատ թանկ գին ունեցող գազ։ Կամ այդ ո՞նց եղավ, որ Քաջարանը (նկատի ունի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ն.Բ.)  վաճառվեց առանց փողի։ Այո, առանց փողի։ Դրա համար չեն վճարել։ Հետո, շահույթ ստանալուն զուգահեռ մի քանի կոպեկ վճարել են պետությանը. սա էլ Հայաստանի նավթն է։ Ադրբեջանն իր հանրային ռեսուրսի նկատմամբ ավելի ազնիվ եղավ,  այն օֆշորային ընկերության չտվեց։ Քոչարյան, փայ  ունե՞ս Քաջարանում։ Այո՞, թե՝ ոչ։

Մանրամասները՝ aravot.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում