Sunday, 12 05 2024
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»

Նոր փորձություն Հովիկ Աբրահամյանի համար

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը համընկավ ՀՀԿ-ի հերթական գործկոմի նիստին, կամ ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ի ոչ այնքան հերթական նիստին, այն տեսանկյունից, որ այդ նիստը կայանալու էր օգոստոսի 28-ին՝ ինչպես սովորաբար ամեն հինգշաբթի, սակայն այս անգամ, ինչն իհարկե լինում է երբեմն, այն հետաձգվել էր և կայացավ օգոստոսի 29-ին: Եվ ահա, այս տեսանկյունից Քոչարյանի հարցազրույցը՝ արդեն հայտնի շեշտադրումներով և սեփական տնտեսական քաղաքականության առավելությունների նկարագրությամբ, հետաքրքրականորեն համընկավ ՀՀԿ գործկոմի նիստի հետ, որից հետո, ի դեպ, և՛ խոսակ Շարմազանովը, և՛ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չեն արձագանեքել հարցազրույցին:

Հովիկ Աբրահամյանը, որը սովորաբար ՀՀԿ ԳՄ նիստի օրերին շփվում է լրագրողների հետ, այս անգամ նախընտրել է չխոսել և այստեղ, մեղմ ասած, շատ մեծ է հավանականությունը, որ պատճառը Քոչարյանի հարցազրույցին անդրադարձից խուսափելն է: Աբրահամյանի համար այս թեման իսկապես զգայուն է, քանի որ Քոչարյանը, անկասկած, նախագահական պաշտոնի համար նրա գլխավոր մրցակիցներից մեկն է, եթե ոչ գոնե այս պահի դրությամբ ամենագլխավորը:

Երկրորդ նախագահի հարցազրույցն ըստ էության գրեթե ամբողջությամբ անուղղակի հարված էր նաև Հովիկ Աբրահամյանին, որն այսօր տնտեսական քաղաքականության պատասխանատուն է: Հովիկ Աբրահամյանի համար իհարկե դժվար է նման իրավիճակում ինչ-որ բան ասել: Ինչպես Քոչարյանը, այնպես էլ Հովիկ Աբրահամյանը պայքարում են ըստ էության նույն բանի համար, և նույնն են նրանց, այսպես ասած, թիրախները՝ ոչիշխանական քառյակ, ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ սեգմենտ և, բնականաբար, արտաքին հավանություն: Սրան զուգահեռ, նրանց համար նույնն են նաև ռիսկերը՝ կորցնել ամեն ինչ, հեռանկարները կորցնելու դեպքում, քանի որ տարածաշրջանային զարգացումները չափազանց դինամիկ ու սուր են դառնում, և իշխանական լծակներից զրկված լինելը ավելի ու ավելի մեծ ռիսկեր է առաջացնում կապիտալից և անգամ ազատությունից զրկվելու առումով: Այսինքն՝ խաղն իսկապես բավական մեծ խաղադրույքներով է, ու չնայած մրցակցությանը՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Հովիկ Աբրահամյանը իհարկե ակնկալում են պահպանել այնպիսի հարաբերություններ, որ մեկի հաղթանակի դեպքում հնարավոր լինի պայմանավորվել մյուսի որոշակի ստատուսի պահպանության կապակցությամբ:

Նման բարդ պայմաններում Հովիկ Աբրահամյանի համար, բնականաբար, շատ դժվար է բաց հակադրության մեջ մտնել Քոչարյանի հետ. մեկ էլ տեսար՝ հաղթեց: Միևնույն ժամանակ, Աբրահամյանի և Քոչարյանի համար կա մեկ ուրիշ խնդիր. եթե հանկարծ նախագահական ընտրություններին մոտ ժամանակում Սերժ Սարգսյանը խաղի մեջ մտցնի բոլորովին նոր թեկնածուի: Այս դեպքում Ռոբերտ Քոչարյանն ու Հովիկ Աբրահամյանը, լինելով մրցակիցներ, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն մտածել այդ թեկնածուի դեմ միանալու մասին:

Ռոբերտ Քոչարյանի նախկին հարցազրույցները Հովիկ Աբրահամյանի համար սպասված էին, քանի որ դրանք ըստ էության նպաստում էին Տիգրան Սարգսյանի դիրքերը քանդելուն: Սակայն իրավիճակը արդեն այլ է, և Քոչարյանի հարցազրույցները վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար դառնում են փորձություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում