Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

«Դա իշխանությունների համար իրենց գոյությունը ձգելու անհրաժեշտ քայլ է»

Սերժ Սարգսյանը «Բազե-2014» հավաքի փակման արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կուտակային կենսաթոշակների մասին օրենքին՝ ասել է, որ իրենք հարգում են քաղաքացիական հասարակության կարծիքը, դա իրենց որոշումների վրա ազդեցություն է ունենում: «Բայց որոշում ընդունողը մենք ենք, պատասխանատուն մենք ենք, չենք կարող բոլորի կարծիքը հաշվի առնել, առավել ևս, որ կարծիքների մեջ բազմազանություն կա… մահակ պետք չէ, այն խանգարում է, մենք ինքներս էլ ենք կողմ բաց հասարակությանը»,- ասել է Ս. Սարգսյանը:

Այսինքն` ցանկացած պարագայում գործող իշխանությունները մտադիր չեն հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից: Մինչդեռ իշխանություններին ներկայացրած՝ ոչ իշխանական քառյակի 12 պահանջներից մեկը վերաբերում էր այդ համակարգին, որով առաջարկվում էր վերացնել «պարտադիր» բաղադրիչը: Բացի այդ, այս օրերին այդ ուժերը, մասնավորապես Դաշնակցություն կուսակցությունը պահանջում է նոր հայց ներկայացնել` Սահմանադրական դատարանում վիճարկելու կուտակայինի հետ կապված նոր օրենքը: Այս օրերին ՍԴ ներկայացվելիք դիմումը պատրաստում է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Բայց արդյոք իզուր չէ՞ կրկին Սահմանադրական դատարան դիմելը` հատկապես, որ Ս. Սարգսյանը նման հայտարարություն է անում: «Ինձ թվում է` այդտեղ իրար հետ որևէ օրգանական կապ գտնելը ճիշտ չէ: Հակառակը` մեր այս դիմումի բովանդակությունը, էությունը ուղղված է նրան, որ հանրապետության նախագահն ինքն էլ տեսնի, որ ընդունված օրենսդրական փաթեթը որքան ոչ նպատակային, իրավական լուրջ խնդիրներով և տնտեսությանը վնաս բերող փաթեթ է»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Մինասյանը:

Իսկ արդյոք ՍԴ-ն կրկին այնպիսի որոշում չի՞ կայացնի, որ իշխանություններին խուսանավելու հնարավորություն կտա և պահանջն ամբողջությամբ չի բավարարի, ինչպես արեց իր ապրիլյան որոշման դեպքում: Ա. Մինասյանը համաձայն չէ այս դիտարկման հետ և գտնում է, որ ՍԴ-ն, այնուամենայնիվ, բավարարել է իրենց դիմումը ու «պարտադիր» բաղադրիչը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Պարզապես հետո իշխանությունները Սահմանադրական դատարանի այդ որոշման հետ կապված այնպիսի օրենսդրական փոփոխություններ կատարեցին, որոնք, պատգամավորի կարծիքով, կրկին հակասահմանադրական դրույթներ ունեն և որևէ կերպ չեն ապահովել ՍԴ որոշման կատարումը: Ա. Մինասյանի ներկայացմամբ` ՍԴ ներկայացվելիք նոր դիմումը թե ընթացակարգային, թե բովանդակայն առումով նախորդից ավելի ծավալուն է լինելու:

Գարնանը, երբ ՍԴ էր ներկայացվում այս թեմայով ոչ իշխանականների առաջին հայցը, խոսակցություններ էին շրջանառվում, թե քննարկվում է նաև չներկայացնելու տարբերակը: Այս տարբերակի բացատրությունն այն էր, թե ներպետական ատյաններում չսպառեն «պարտադիր» բաղադրիչի վիճարկումը, որպեսզի հաջորդ իշխանությունները գոնե ՍԴ-ով կարողանան այն չեղյալ համարել: Իսկ այս սցենարը քննարկվում էր հատկապես արտահերթ իշխանափոխության շրջանակներում: Արդյոք հիմա նորից չի՞ քննարկվում այս տարբերակը: «Մենք, այնուամենայնիվ, որդեգրել ենք սահմանադրական ճանապարհով խնդրի լուծումը: Եվ լավագույն ձևը իրավական հիմնավորումներով օրենսդրական փաթեթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելն է»,- ասաց Ա. Մինասյանը:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ մեր իշխանությունները միջազգային որոշակի պարտավորություններ ունեն և տարբեր հիմնադրամներից ու կառույցներից ստացած գումարների փոխարեն կուտակային ֆոնդերից որոշակի մասնաբաժին պետք է հատկացնեն: Չէ՞ որ այդ ֆոնդերի 40 տոկոսը պետք Հայաստանից դուրս գա: Իսկ եթե այդ պարտավորությունները չկատարեն, ապա, մեր զրուցակցի խոսքով, խնդիրներ կունենան՝ իրենց «դրսից էլ փող չեն տա»: «Երկրորդը՝ ես տեսնում եմ, որ այդ գումարները նաև բյուջե են գնում: Օրենք ընդունվեց, որ այդ հիմնադրամի գումարներով կարող են պետական պարտատոմսեր գնվեն: Իսկ դա նշանակում է, որ անմիջական բյուջե են գնալու և հետագայում տոկոսներով վերադարձվելու են: Դա իշխանությունների համար իրենց գոյությունը ձգելու անհրաժեշտ քայլ է»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Ի դեպ, կարծիք կա, թե կուտակայինի հարցով Սահմանադրական դատարան դիմելու խնդրի հետ կապված ոչ իշխանական քառյակում որոշակի տարաձայնություններ կան: ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» անիմաստ են համարում այդ քայլը, քանի որ համոզված են, միևնույն է` ոչինչ չի փոխվի: Իսկ «Բարգավաճ Հայաստանը» և Դաշնակցությունը հակված են ՍԴ դիմելուն և այս պահին աշխատում են հայտի վրա: «Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, ապա այդ հարցը դեռ «Ժառանգությունում» չի քննարկվել: Կարծում եմ, որ խմբակցությունը բավականին ներուժ ունի որոշումը կայացնելու համար: Իսկ եթե անհրաժեշտություն լինի, կքննարկենք: Բայց դեմ չլինելով՝ պետք է փաստենք, որ դա ոչինչ չի տալու: ՍԴ ոչ մեկ անգամ ենք դիմել, և դա արդյունք չի տվել: Այս հարցով նույնպես ՍԴ-ն որոշում ընդունեց, և տեսանք, որ արդյունքը զրոյական եղավ: Իշխանություններն այլ անվան տակ նախորդից շատ ավելի վատ օրենք անցկացրեցին»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի՝ վերը նշված հայտարարությանը, Ա. Մարտիրոսյանի խոսքերով` իշխանությունները հասարակական կարծիքի հետ կապված մտահոգություններ շատ վաղուց չունեն: «Ընդհանրապես իշխանությունը հասարակական կարծիքի հետ կապված մտահոգություն է ունենում, երբ իր ընտրվելու պրոցեսը անմիջապես կապված է լինում նրանից: Բայց քանի որ մեր իշխանությունները վաղուց ընտրակեղծիքների մեծ վարպետներ են, և վաստակավոր վարպետները շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում, ուստի իրենց մոտ հասարակական կարծիքին ականջալուր լինելու որևէ պահանջ, պարտադրանք գոյություն չունի: Իրենք այդ ականջալուրությունը վաղուց մոռացել են քաղաքական կյանքի ոլորաններում: Ուրեմն` այն, ինչը կարող է իրենց իշխանությանը և հարստացմանը նպաստել, դա են ընդունում»,- եզրափակեց Ա. Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում