Արաբական Միացյալ Էմիրությունները հատուկ վերականգնողական կենտրոններ է ստեղծում այն մարդկանց օգնելու համար, որոնց «հավաքագրել են» ահաբեկիչները: Այս մասին հայտնում է Al Khaleej Times-ը:
Հակաահաբեկչական օրենքի շրջանակներում մարդկանց, որոնք «սխալմամբ» ընդգրկվել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կազմում, պրոֆեսիոնալ օգնություն կցուցաբերեն սոցիալական աշխատողները, քարոզիչները և հոգեբույժները: Դաշնային ազգային խորհրդի օրենսդիր և իրավաբանական կոմիտեի զեկուցող Սուլթան Ջում ալ-Շամսիի խոսքերով՝ ահաբեկչության համար դատապարտվածները կուղարկվեն մասնագիտացված հաստատություններ բանտարկության ընթացքում կամ դրանից հետո:
Վերականգնողական կենտրոնները կգործեն ի պաշտպանություն ԱՄէ քաղաքացիների, դրանց նպատակը կլինի օգնել նրանց «ազատվելու ցանկացած կործանարար հայացքից և չար մտքից»: