Հադրութցի զինծառայող Է.Պողոսյանը ԼՂՀ մարտական դիրքում դհոլով նվագել է, իր ծնողներին, հարազատներին, ընկերներին «հարսենական» կատարում նվիրել: Կատարումը նաև դիրքեր այցելած լրագրողների համար էր:
Դհոլի ձայնը շփման գծից այն կողմ էր տարածվում, վստահաբար, հակառակորդն էլ լսեց: Զինծառայողը իր ծնողներին և առհասարակ բոլոր ծնողներին հորդորեց՝ «հանգիստ եղեք. զինվորները միշտ պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը լուծել, հակառակորդին դիմագրավել: Չենք վախենում»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ ընտանիքի և հայրենիքի պաշտպանությունից առավել կարևոր ոչինչ չկա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: