Ուրբաթ առավոտյան Ալժիրի մայրաքաղաքի մոտ տեղի ունեցած 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 20 մարդ թեթև վնասվածքներ է ստացել: ITAR-TASS-ի տեղեկացմամբ՝ անվտանգության մարմինների աղբյուրները հայտնել են, որ զոհեր և զգալի ավերածություններ չկան:
Երկրաշարժի էպիկենտրոնը ծովում է՝ Բոլոգինից 19 կմ հյուսիս-արևելք: Սակայն երկրաշարժի մասին լուրը թեթև խուճապ է առաջացրել Ալժիրի և դրա արվարձանների բնակչության շրջանում:
Երկրաշարժի կապակցությամբ Ալժիրի ՆԳՆ-ում ստեղծվել է ճգնաժամային շտաբ, որը գլխավորել է գերատեսչության ղեկավար ԹայեբԲելաիզը: