Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Տրանսպորտի սակագինն առայժմ չի բարձրանա. Տարոն Մարգարյան

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտակա ժամանակներս տրանսպորտային ոլորտում թանկացումներ չեն լինելու»,- այսօր Ավան վարչական շրջանում շրջայցից հետո պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով. «Սակագինն առայժմ չի թանկանա, քանի որ ստեղծված է հանձնաժողով, ներգրավված են մասնագիտացված միջազգային կառույցներ, որոնք իրականացնում են մոնիտորինգ և քննարկումներ:

Այդ ուղղությամբ հաշվարկներ են կատարվում, և մինչև մենք չունենանք վերջնական արդյունք, թե մեկ կամ երկու տարի հետո ինչ որակ ենք ակնկալում տրանսպորտից, անվտանգության ինչ երաշխիքներ ենք ունենալու տրանսպորտային ոլորտից, մենք չենք գնալու այդ քայլին: Մեր հանրությունը, երևանցին տեղյակ կլինի ամեն ինչից: Ոչ մի բան գաղտնի չի արվելու, և փորձելու ենք այս ոլորտին միասնական քաղաքային ուժերով լուծում տալ»:

Տարոն Մարգարյանը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով անդրադարձավ նաև բնակելի շենքերի առաջին և նկուղային հարկերում տեղակայված զվարճանքի վայրերի՝ դիսկոտեկների, բարերի ու կարաոկեների գործունեությանը: Քաղաքապետի խոսքով՝ իր համար ևս ընդունելի չէ, որ բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում գիշերային ակումբների նման հաստատություններ են տեղակայված:

«Երեք տարի առաջ քաղաքապետարանի նախաձեռնությամբ օրենսդրական նախագիծ ներկայացվեց կառավարություն, հետո ԱԺ: Հիմա մենք քննարկումների մեջ ենք, և ես կողմնակից եմ, որ նման հաստատությունները տեղակայվեն բնակելի շենքերից հեռու»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ այս ընթացքում իրենք իրականացնում են հսկողություն, որ այդ հաստատությունները չաշխատեն թույլատրելի ժամից հետո:

Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս է պատահում, որ այդ հաստատությունները գործում են 24 ժամ, քաղաքապետը նկատեց. «Վերջին շրջանում 32 նման օբյեկտ է փակվել քաղաքացիների դժգոհության, հասարակական կարգը խախտելու համար: Եթե մեկ բնակչի բողոք եղավ, համոզված եղեք, որ այդ հաստատությունը փակվելու է: Իսկ օրենքն ընդունվելուց հետո նոր չափորոշիչներ կլինեն, որ այդ օբյեկտները 50-100 մետր հեռավորության վրա լինեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում