Չինաստանը մշակում է նոր «Դունֆեն-41» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը կունենա առանձնացող մարտագլխիկ: Այս մասին հայտնում է Huanqiu Shibao թերթը:
«ԱՄՆ-ի հակահրթիռային ներուժի շարունակական ուժեղացման պայմաններում անհատական ուղղորդման մի քանի մարտագլխիկներով երրորդ սերնդի միջուկային միջոցների մշակումը հիմնական առաջադրանք է»,- մեջբերում է թերթը չինական ռազմական գերատեսչության չներկայացած աղբյուրի խոսքը: Նշվում է, որ Չինաստանի հրթիռային ներուժի ամրապնդումը հարկադրված քայլ է՝ ի պատասխան ամերիկացիների կողմից գլոբալ հակահրթիռային պաշտպանության տեղակայման: