Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Օլիգարխիայի «բնական» իմունիտետը

Հայաստանում նույնիսկ իշխանությունն է հայտարարում, թե կա հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտություն և մենաշնորհների դեմ պետք է պայքարել: Շատերն այդ հայտարարությանը վերաբերվում են թերահավատորեն, ասելով, թե իրականում իշխանությունը միայն խոսում է, իսկ մենաշնորհները ծաղկում են ու բարգավաճում: Ընդ որում, արդարացիորեն նշվում է, որ իշխանությունը սկզբունքորեն չի կարող պայքարել մենաշնորհների դեմ, քանի որ դրանցից է կախված իր ճակատագիրը: Այսինքն, եթե իշխանությունն ինքը, այսինքն բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք այդ մենաշնորհատերերը չեն, ապա առնվազն կախված են այդ մենաշնորհատերերից, որովհետև նրանց ջոկատներն են կեղծում ընտրություններն ու ահաբեկում քաղաքացիներին, ապահովելով իշխանության վերարտադրություն:

Այս ամենն իհարկե ճիշտ է, բայց խնդիրն ունի նաև հակառակ կողմ բավական հետաքրքրական մի նրբերանգով: Բանն այն է, որ իշխանությունը կարող է իսկապես պայքարել մենաշնորհների դեմ և անել այնպես, որ ասենք տնտեսության մեջ իսկապես ստեղծվեն հավասար մրցակցության պայմաններ: Բայց այստեղ խնդիրն այն է, որ այդպիսի բան ըստ էության ուղղակի հնարավոր չէ, քանի որ Հայաստանում մինչ այդ մենաշնորհների և օլիգոպոլիաների շրջանում այնպիսի անհավասար բաժանում, նյութական միջոցների այնպիսի բևեռացում և մի խումբ մարդկանց ձեռքին դրանց գերկենտրոնացում է տեղի ունեցել, որ հավասար մրցակցային պայմաններում որևէ մեկը հազիվ թե կարողանա մրցակցել այդ մարդկանց հետ:

Այսինքն, որևէ մեկը հազիվ թե կարողանա մրցակցության մեջ մտնել գերհարստացած օլիգարխների հետ, եթե անգամ հենց վաղը նրանց արգելվի մենատիրություն կամ օլիգոպոլիա տնօրինել: Հետևաբար, Հայաստանում պետք է նաև ինչ որ կերպ լուծում տալ միջոցների, կապիտալի գերկենտրոնացվածության խնդրին, եթե ուզում ենք, որ երկրում իրապես հաստատվի ազատ մրցակցային միջավայր և տնտեսությունը դուրս գա մի խումբ մարդկանց բռից: Այլապես, ամենևին զարմանալի չի լինի, եթե իշխանությունն իրապես գործուն մեխանիզմներով փորձի կանխարգելել մենաշնորհներն ու օլիգոպոլիաները: Նրանք արդեն այնքան են կուտակել, որ արդեն հավասար, բնական, իրավահավասար պայմաններում նրանց գրեթե ոչ մի վտանգ չի սպառնում, համենայն դեպս մոտ տասնամյակների հեռանկարով: Նրանք արդեն «բնական» իմունիտետ են ձեռք բերել իրենց մոտ կապիտալի գերկենտրոնացվածության շնորհիվ, և եթե մրցակցություն լինի, ապա միայն իրենց իսկ միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում