1987թ. հուլիսի 29-ին Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև Եվրաթունելի կամ Լա-Մանշի կառուցման վերաբերյալ համաձայնագիր է կնքվել: XX դարի ամենամեծ կառույցներից մեկի՝ ծովի հատակով անցնող ամենաերկար թունելի լուսանկարները ներկայացնում է kommersant.ru-ն:
Գրեթե 51կմ ձգվող Լա-Մանշը կառուցվել է 7 տարում և բացվել 1994թ. մայիսի 6-ին: Մինչև այժմ այն աշխարհի ամենաերկար թունելն է համարվում: Եվրաթունելը երկար տարիներ վնասներ էր կրում, առաջին շահույթը արձանագրվել է միայն 2008-ին: Այն 15 միլիարդ դոլար է արժեցել։ Թունելի մեկ կիլոմետրի գինը 297 միլիոն դոլար է: