Էստրադային երգիչ Միթչ Ուայնհաուսը թողարկում է նոր But Beautiful ալբոմը այն երգերով, որոնք օգնել է ընտրել նրա հանգուցյալ դուստրը ՝ գրում է The Independent-ը:
Երգչուհու հետմահու առաջին But Beautiful ալբոմը լույս է տեսել ջազի ու սվինգի ոճով 2011-ին: Նոր ձայնասկավառակը լույս կտեսնի սեպտեմբերի 29-ին:
Նոր սկավառակի շահույթը կուղղվի Էմի Ուայնհաուս հիմնադրամին, որը օգնում է այն երիտասարդներին, ովքեր տառապում են թմրանյութերից ու ալկոհոլային կախվածությունից:
«Ես դա անում եմ ի հիշատակ Էմիի»,- հայտարարել է երգչուհու հայրը:
Նա նաև պատմել է, որ երաժշտությամբ զբաղվելով՝ իրեն ավելի մոտ է զգում Էմիին, որը մահացել է իր հռչակի գագաթնակետին, 2011 թ. հուլիսին: