Մեծ Բրիտանիայում անձնագրային սեղանների աշխատակիցները գործադուլ են խոստանում աշխատավարձերի և աշխատատեղերի կրճատման պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ծառայությունների ոլորտի աշխատակիցների արհմիությունում նման քայլն անվանել են փորձ՝ վերջ տալու անձնակազմի կրճատումներին, ինչի պատճառով անձնագրերը տրամադրվում են ձգձգումներով:
Երկրի ՆԳՆ տվյալներով՝ այժմ առկա են մոտ 360 հազար հայտարարություններ, սակայն հայտնի չէ, թե դրանցից որքանը կսպասարկվեն ժամկետում:
ՆԳՆ-ն արհմիությանը նախազգուշացրել է, որ գործադուլը կարող է խափանել քաղաքացիների արձակուրդները: