Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

Ժողովրդավարություն ընդդեմ պետության

Երեկ Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր՝ թարմացված կազմը: Խոսելով նախարարների կաբինետում փոփոխությունների մասին՝ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ դրանք պայմանավորված են վերջին ամիսների մարտահրավերներով, առաջին հերթին՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով»: Վարչապետը երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ կրիմինալ նախարարներն այլևս չեն վերադառնա իշխանության: Վաղ է ընդհանրապես դատողություն անել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, սակայն Սաակաշվիլիի «Ազգային շարժման» պարտությունը ընդդիմադիր «երազողներին» Հայաստանում շարունակում է մնալ հիացմունքի առարկա: Հայաստանցիներից շատերն են երազում, ցանկություն արտահայտում, որ նույնը լինի նաև մեր երկրում:

Այսօրվա Հայաստանն, իհարկե, նման երազանքների և ցանկությունների իրականացման նշույլներ չի տալիս, սակայն այս ամենը ունի մի այլ հետաքրքրական կողմ: Ի մասնավորի, տարբեր հարցումների համաձայն, քաղաքական գործիչների շրջանում Հայաստանում անվիճարկելի առաջատար է ԲՀԿ Գագիկ Ծառուկյանը:

Ինչքան էլ Ադիբեկյանին և մյուսներին մեղադրենք սոցիոլոգիական պատկերը խեղաթյուրելու մեջ, պետք է նաև խոստովանենք, որ իրականում, Գագիկ Ծառուկյանի մասով, պատկերը շատ մոտ է իրականությանը, և Ծառուկյանն այսօր երևի թե իսկապես ամենամեծ վարկանիշ ունեցողն է Հայաստանում: Եվ ուրեմն հարց է առաջանում, թե ինչ է սպասվում Հայաստանին ժողովրդավարական իշխանափոխության պարագայում: Սպասվում է «Գագիկ, նախագահ» տարբերակը: Իսկ արդյո՞ք որևէ մեկը կարող է համարձակվել ու ասել, թե Հայաստանի համար նման տարբերակը ավելի լավն է, քան «Առաջ, Հայաստան»-ը:

Այսինքն, մենք բախվում ենք մի իրականության, երբ հանրային ինքնագիտակցության, քաղաքացիական գիտակցության խիստ ցածր մակարդակը Հայաստանում, այսպես ասած, ժողովրդավարական ընտրություններում իշխանության պարտությունը կարող է դարձնել հաղթանակից ոչ պակաս վտանգավոր: Սա իսկապես ցավալի պարադոքս է, որի մասին մենք պետք է մտածենք:

Սույնով ամենևին միտք չունենք ակնարկելու կամ պնդելու, որ դեռ ժողովրդավարական ընտրությունների ժամանակը չէ, քանի որ սրանով բանականությանը կփոխարինի խավարն ու հանցավորությունը, և վերջ: Իրականում ժողովրդավարական ընտրություն պետք է լինի բոլոր, կամ գրեթե բոլոր դեպքերում, եթե, իհարկե, հաղթող թեկնածուն ինքը՝ սատանան չի լինելու: Սակայն խնդիրը ընդամենը այն վտանգը կամ հիմնարար պրոբլեմը մատնացույց անելն է, որ մենք անկախ Հայաստանի 23 տարիների ընթացքում այդպես էլ չունեցանք անկախ պետությանը հարիր ընտրող, անկախ պետության քաղաքացու գիտակցության վրա հիմնված ընտրական մշակույթ: Այս երևույթի մասին մենք մտածում ենք ընտրությունից ընտրություն, երբ հարկ է լինում խոսել ձայների վաճառքի կամ այլ արատավոր երևույթների մասին: Մինչդեռ սա մեր ամենօրյա աշխատանքի անարդյունավետության հետևանքն է, անարդյունավետության ցուցիչը:

Ընտրող, անկախ քաղաքացու մշակույթի վրա հիմնված քվեարկություն ունենալու համար մենք պետք է աշխատենք ոչ միայն ընտրություններից ընտրություններ, այլ ամեն օր, ամեն ժամ: Եվ մենք ասելով՝ նկատի ունենք և՛ հասարակությանը, և՛ քաղաքական ուժերին, որոնք խոսում են Հայաստանի արդիականացման մասին: Եթե այս հիմնարար հարցը մենք չենք կարողանում շատ արագ լուծել, ապա ընտրությունների ազատությունն ու արդարությունն ինքնին շատ քիչ են արագ կամ բավարար տեմպով փոփոխություններ իրականացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում