Ամերիկյան հետախուզությունը ունի վկայություններ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հրետակոծման մասին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆին։
«Մենք ունենք նոր ապացույցներ, որ Ռուսաստանը պատրաստվում է համազարկային կրակի ավելի հզոր ու ավելի ծանր համակարգեր մատակարարել Ուկրաինայի անջատողականներին։ Նաև կան ապացույցներ, որ Ռուսաստանը հրետանուց գնդակոծում է ուկրաինական ռազմական դիրքերը»,- հայտարարել է ներկայացուցիչը։
Աղբյուրի խոսքով՝ տվյալները հիմնված են ամերիկյան հետախուզության հաշվետվությունների վրա։