Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

«Սահմանադրական դատարանը պետք է ընդհանրապես փակել»

Հոդվածագիր, վերլուծաբան Անդրանիկ Բաբախանյանի կարծիքով՝ կիսանախագահական կառավարման համակարգը խորհրդարանականի փոխելը ոչինչ չի տա:Նրա խոսքերով՝ դրանք նույն բանն են, մեզ մոտ երբեք չի եղել կիսանախագահական համակարգ:

«Մեզ մոտ ավտորիտար համակարգ է, ստի վրա նորը չես կառուցի: Մեր սահմանադրությունը կեղծված է: Ամբողջ իշխանությունը պատկանումէ մեկ մարդու՝ նախագահին, համակարգը փոխելուց հետո էլ վարչապետին կպատկանի, ոչ մի էական փոփոխություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաբախանյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում Սահմանադրական դատարանն իրեն այնքան է որակազրկել, որ պարզապես պետք է փակել․ «Այն մեր պետությանն այնքան մեծ վնաս է հասցրել, որ ավելին չի էլ կարող անել: Գագիկ Հարությունյանը որոշումներ ընդունելիս սպասում է, թե ինչ կասի իրեն նախագահը, այնինչ, այդ դատարանը պետք է միանգամայն անկախ գործի»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա պատմեց, որ մի անգամ՝ դեռ տարիներ առաջ, պատիվ է ունեցել մասնակցելու հանձնաժողովի նիստերին. այդ ժամանակ ևս Գ․ Հարությունյանը ցույց է տվել, թե կեղծիքի ինչ վարպետ է․ «Հանձնաժողովի 9 անդամներից 4-ն են ներկա եղել։ Հարությունյանը հայտարարել է՝ քվորում կա, կարող ենք սկսել: Ես հետո դիմում գրեցի, որ ինձ պարզաբանում տան, բայց չտվեցին, հետո իրենք էլ գրեցին, որ քվորում չի եղել»,-պատմեց Բաբախանյանը՝ հավելելով, որ նման մարդը ոչ մի բարեփոխում էլ չի կարող մտցնել:

Նրա դիտարկմամբ՝ մեր իշխանությունները պարզապես ձգտում են ավտորիտար մի ռեժիմը փոխարինել մեկ ուրիշով, և բացարձակապես տարբերություն չկա, թե այն ինչպես կկոչվի։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում