Sunday, 12 05 2024
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ

Երևանի գյուղմթերքի շուկայում քաղաքացին գյուղացուն առաջարկեց լքել երկիրը

Կասյան փողոցի վերին հատվածում՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, գյուղացիները «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ առևտուրը նվազել է՝ այն պարզ պատճառով, որ երկրում մարդ չի մնացել: Իսկ քաղաքացիներն էլ ընդգծում էին, որ այս շուկայում գները մյուսներից չեն տարբերվում՝ կրկին թանկ է: Գյուղացիները, սակայն, չէին համաձայնում՝ ցույց տալով գյուղատնտեսական ապրանքների վրա փակցված գները. Վարունգը՝ 50-100 դրամ, դեղձը՝ 100-400 դրամ, սմբուկը՝ 150 դրամ, պղպեղը՝ 3 հատը 100 դրամ, խառը կանաչու մեկ կապոցը՝ 50 դրամ, մնացած ապրանքների գները ևս ավելի մատչելի էին՝ այլ շուկաների համեմատ: Կային փոքրաթիվ ապրանքատեսակներ, որոնց գները չէին տարբերվում, օրինակ՝ լոլիկինը և ձմերուկինը:

Թե մեզ, թե սպառողներին գյուղացիները մանրակրկիտ բացատրեցին, որ հողագործությամբ հազիվ են կարողանում իրենց ընտանիքը պահել, վարկեր ունեն, եղանակն էլ մյուս կողմից է անակնկալներ մատուցում, ապրանքի փոխադրումն էլ գումար արժե. չէ՞ որ տարբեր մարզերից են բերում: Բացի այդ, 24 ժամ իրենք հողի խնդիրներով են զբաղված, առավոտյան 6-ից «ջուր ու ցանք» են կատարում, իսկ ստացված բերքի վաճառքից հազիվ են կարողանում ընտանիք պահել ու վարկերը մարել:

Քաղաքացիներից մեկը, լսելով գյուղացիներին, ասաց. «Ի՞նչ եք մնացել այս երկրում, եթե մեղք եք՝ ջհանդամվեք Եվրոպա»: Գյուղացիները ոչինչ չասացին, միայն նկատեցին՝ միշտ էլ այդպես է. «Գյուղացին դառը դատում է, դատարկ նստում, մյուս կողմից էլ՝ այսպիսի անշնորհակալ մարդկանց հետ է ստիպված շփվում»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում