Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Մանանա Ասլամազյանը՝ ռուս-ուկրաինական տեղեկատվական պատերազմի մասին․ Հայաստանի դասը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մեդիափորձագետ Մանանա Ասլամազյանը

-Տիկին Ասլամազյան, Դուք գրեթե միշտ քննադատորեն եք վերաբերվել հայկական լրատվամիջոցների աշխատանքին՝ նշելով, որ հայաստանյան մամուլում ցածր է որակը, քիչ են վերլուծական հոդվածներն ու սյունակները: Դուք բարձր էիք գնահատել ռուսական լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմը, սակայն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ բոլոր ռուսական հեռուստաընկերությունները կեղծ պատկեր էին ներկայացնում, և պատերազմն ավելի շատ մեդիա դաշտում է ընթանում, քան Ուրկաինայի արևելքում:

-Դուք լիովին ճիշտ եք: Իհարկե, հիմա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղեկատվական պատերազմ է ընթանում, բայց երբ ես ասում էի, որ ռուսական մամուլում կա վերլուծական լրագրություն, և որ այն բավական բարձր մակարդակի վրա է, ես նկատի ունեի առանձին լրատվամիջոցների և առանձին լրագրողների: Ընդհանուր առմամբ, ռուսական լրագրությունը հսկայական դաշտ է, որտեղ կան տարբեր բևեռներ, տարբեր որակներ, տարբեր խաղացողներ, տարբեր ազդեցության ոլորտներ, բայց վերջին շրջանում Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի, տեղեկատվական պատերազմի պայմաններում իրավիճակը կտրուկ փոխվել է: Ռուսաստանում հիմնական ազդեցիկ լրատվամիջոցները մտել են այդ տեղեկատվական պատերազմի մեջ, նրանք այդ պատերազմը գլխավորել են, նրանք յուղ են լցրել կրակի վրա: Դրանք առաջին հերթին մեծ, պետական ազգային ալիքներն են, որոնցից են «Ռոսիան», HTB-ն և այլն: Բայց, այդուհանդերձ, Ռուսաստանում կան որոշակի քանակի նորմալ, լրագրողի գործունեության էությունը ճիշտ հասկացող լրատվամիջոցներ ու լրագրողներ, որոնք փորձում են այլ տեսակետ ներկայացնել:

Որքան էլ տարօրինակ է, այսօր մենք Ռուսաստանում ապրում ենք տեղեկատվական մեծ հոսքի ազդեցություն տակ, և տպավորություն է, որ Ռուսաստանը գոյություն չունի: Լուրերի մեկժամանոց թողարկման 50 րոպեն նվիրված է Ուկրաինային, ցուցադրում են «ուկրաինական խունտան», հետո ցույց են տալիս քաջ ապստամբներին, և միայն 5-10 րոպե նվիրում ռուսաստանյան իրադարձություններին: Դա սարսափելի վիճակ է, և բոլոր նորմալ մարդիկ դա հասկանում են: Մտածող մարդկանց մեջ դա հասկացողների թիվը հսկայական է: Մարդիկ ասում են, որ դա քարոզչություն է, և մենք դրան ուշադրություն չենք դարձնում: Բայց մյուս բոլորի ձայնը, որոնք փորձում են գոնե հավասարակշռված ցուցադրել իրականությունը, որ ամեն բան այդքան պարզ չէ, որ մեր գործողություններով մենք կրակի վրա յուղ ենք լցնում, պատերազմը կավարտվի, չի լսվում:

Անկասկած, այսպես երկար շարունակվել չի կարող, բայց երկու ժողովուրդների հարաբերությունները վերականգնելու համար, որոնք դարեր շարունակ ապրել են միասին, շատ երկար տարիներ պետք կլինեն, տարիներ պետք կլինեն, որ Ուկրաինայում դադարեն ատել ռուսներին, իսկ Ռուսաստանում ուկրաինացիներին համարել ֆաշիստներ ու բանդերականներ:

Ռուսական լրատվամիջոցները, ցավոք, այդ պատերազմն ամբողջությամբ պարտվել են, որովհետև նրանք կորցրել են իրենց լսարանի վստահությունը: Քանի որ հիմա այսպիսի լարված իրավիճակ է, Ռուսաստանում հայտնվել են այնպիսի հետաքրքիր տեքստեր, վերլուծաբաններ, որոնք փորձում են վերլուծել ոչ միայն Ռուսաստան-Ուկրաինա, Պուտին-Պորոշենկո հարաբերությունները, այլև ավելի խորու լայն դիտարկել ստեղծված իրավիճակը: Այդ տեքստերն իսկապես հետաքրքիր են, եթե Հայաստանում որևէ մեկին հետաքրքրում է, թե ինչ խոր գործընթացներ, ինչ հետաքրքիր պատմական իրադարձություններ են տեղի ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, պետք է ոչթե դիտել համառուսաստանյան պետական հեռուստատեսություն, «Առաջին ալիք»ու HTB, այլ պետք է կարդալ slon.ru, պետք է դիտել «Դոժդ» հեռուստաալիքը, պետք է կարդալ հոդվածներ «Նովայա գազետա»-ում, «Էխո Մոսկվի»-ում:

-Խոսեցիք ռուսական մամուլի նկատմամբ վստահության կորստի մասին. իսկ վստահություն կա՞ր ռուսական հեռուստաընկերությունների նկատմամբ մինչև ուկրաինական իրադարձությունները:

-Այստեղ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Մենք ենթադրում էինք, որ կապված նոր տեխնոլոգիաների հետ՝ մարդիկ կսկսեն ավելի քիչ դիտել հեռուստացույց և ավելի շատ կփորձեն տեղեկատվություն ստանալ տարբեր այլ աղբյուրներից: Այդպիսի միտում 3-4 տարի առաջ կար. մարդիկ ավելի քիչ էին հեռուստացույց դիտում, բայց վերջին ժամանակներում, կապված ուկրաինական դեպքերի հետ, հեռուստացույց դիտողների թիվը կտրուկ ավելացել է Ռուսաստանում: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց 94 տոկոսը հայտարարում է, որ նորություններին տեղեկանում է հեռուստատեսությունից: Շատ դժվար է չափել վստահության մակարդակը, և ես կարող եմ դատել միայն սուբյեկտիվ միջոցներով, քանի որ թվերը խոսում են 94 տոկոս դիտելիության մասին, բայց արդյո՞ք այդ մարդիկ վստահում են հեռուստատեսությանը, դա խնդիր է: Օրինակ, ես, իմ ընտանիքն ու ընկերական շրջապատը դիտում ենք հեռուստատեսություն, որպեսզի հետո ասենք՝ տեսեք, թե հերթական ինչ հիմարություններն ասացին, ո՞նց չեն ամաչում և այլն: Այլ խնդիր է, որ եթե անընդհատ, շատ երկար ժամանակ ասեն նույնը, ապա մարդիկ, որոնք չունեն քննադատական մտածողություն, որոնք չեն փնտրում տեղեկատվության այլ աղբյուր, որպեսզի ինքնուրույն վերլուծեն իրավիճակը, նրանք գտնվում են այն կարծրատիպերի գերության մեջ, որը նրանց վզին է փաթաթում հեռուստատեսությունը: Ցանկացած հասարակությունում մտածող, վերլուծող մարդկանց թիվն այնքան էլ մեծ չէ: Նրանք կարևոր մարդիկ են, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ են ծնում, բայց նրանք միշտ շատ քիչ են, և դա խնդիր է:

-Վերջին շրջանում արդյոք փորձե՞լ եք համեմատել Հայաստանի և Ռուսաստանի լրատվական դաշտերը, և, ըստ ձեզ, դրանցից ո՞րն է ավելի ազատ:

-Ես ավելի վաղ էլ եմ ասել, որ Հայաստանում մամուլն ավելի ազատ է, քան Ռուսաստանում, բայց ավելի քիչ որակյալ է: Հայկական լրատվամիջոցները հնարավորություն ունեն ազատորեն ավելի շատ բանի մասին խոսել, նրանց շատ չի ճնշում իշխանության դիկտատը և հայրենասիրության հասարակական հարցադրումը: Նման հարցադրում կա հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով, բայց ընդհանուր առմամբ, հայկական լրատվամիջոցներն ավելի հեշտությամբ են քննադատում իշխանություններին, քան Ռուսաստանում, բայց հայկական մամուլում քիչ են լուրջ քննադատություններն ու լուրջ վերլուծությունները: Ես շատ չեմ հետևել և չեմ կարող ասել, թե որքանով են հայկական լրատվամիջոցները լրջորեն, խորությամբ փորձում վերլուծել ռուս-ուկրաինական հարաբերությունները և դրանց արդյունքում ռուս-հայկական հարաբերությունները: Իհարկե, հայերին անհանգստացնում են ռուս-հայկական հարաբերությունները, իսկ Ուկրաինան անհանգստացնում է այնքանով, որքանով մեծ հարևանը այդ երկրի հանդեպ ծայրահեղ կոշտ է վարվում, և կարելի է ենթադրել, որ եթե այդպես է վարվում մեծ Ուկրաինայի հետ, ապա նույնկերպ կարող է վարվել նաև փոքրիկ Հայաստանի հետ: Այդ վախը պետք է լինի, և հայ լրագրողները պետք է այդ մասին մտածեն, գրեն, խոսեն ու փորձեն վերլուծել:

Նորից կրկնեմ, որ թեև Ռուսաստանում տոտալիտար տեղեկատվական պատերազմ է, շատ մարդիկ այդ երկրում հավանություն չեն տալիս այդ գործողություններին, շատ մարդիկ իրենց համակրանքն են հայտնում ուկրաինացիների նկատմամբ, և շատ մարդիկ չեն համարում, որ Ղրիմն իրենցն է: Ես էլ եմ կարծում, որ Ղրիմը մերը չէ:

Բացի այդ խնդրից՝ կա ևս մեկ դժբախտություն, որից կցանկանայի՝ խուսափեր հայկական լրագրությունը.ռուս-ուկրաինական հարաբերություններից, փոխադարձ ատելությունից ու վստահության պակասից ածանցվում է այն փաստը, որ այլ կերպ մտածող մարդկանց համարում են 5-րդ շարասյուն ու թշնամի: Իսկապես, այլկերպ մտածող մարդկանց թիվը շատ մեծ է, բայց մամուլը նրանց համարում է 5-րդ շարասյուն և փորձում պախարակել: Իշխանության կարծիքից տարբեր տեսակետը դառնում է շատ վտանգավոր այդ կարծիքն արտահայտողների համար: Մամուլը տարվել է դրանով: Այսինքն՝ մի կողմից մամուլը փորձում է ապացուցել, որ «կիևյան խունտան» գնդակոծում է անմեղ մարդկանց, մյուս կողմից ցույց է տալիս, որ հասարակության մեջ կան ժողովրդի թշնամիներ, որոնք չեն հասկանում, թե ինչպես ենք մենք օգնում ուկրաինական ժողովրդին: Այդ երկու միտումները զուգահեռ են ընթանում, և երկուսն էլ շատ վտանգավոր են: Անհանդուրժողական վերաբերմունքը այլ կարծիքի հանդեպ Ռուսաստանում աճում է, և դա վտանգավոր է: Իսկ մամուլը յուղ է լցնում այդ կրակին և անհանդուրժողականություն քարոզում:

-Տիկին Ասլամազյան, առհասարակ որքանո՞վ կարելի է վստահել հեռուստաընկերությունների իրականացրած հարցումներին: Վերջին շրջանում հաճախ կարելի է տեսնել, որ ռուսական հեռուստաընկերությունները հարցումներ են իրականացնում, որտեղ նշվում է, թե Հայաստանը կողմ է ՄՄ անդամակցությանը:

-Երբ հեռուստատեսությունն է հարցում անցկացնում, դրան պետք չէ 100 տոկոսով վստահել, որովհետև սոցիոլոգիան մասնագիտություն է և գիտելիքներ է պահանջում: Դուրս գալ փողոց և հարցեր տալ մարդկանց՝ կարող են բոլորը: Դու կարող ես հարցնել լավ, կոկիկ հագնված 10 մարդկանց, և նրանք ասեն, որ երկրում ամեն բան լավ է, բայց կարող ես գնալ ծայրամաս, ասենք՝ Շենգավիթ, հարցնել տատիկներին, որոնք կասեն, որ ամեն ինչ շատ վատ է: Լավ լրագրությունը, իհարկե, պետք է լսելի դարձնի հասարակության տարբեր շերտերի ձայնը: Քանի որ լրագրողները գիտեն, թե ում և ինչ պետք է հարցնել, պետք է պահպանել հավասարակշռությունը տարբեր խավերի մարդկանց միջև, որպեսզի հնարավոր լինի քիչ թե շատ հավասարակշռված կարծիք ստանալ: Այս առումով, եթե 99 տոկոսը հայտարարում է, որ ցանկանում է միանալ Մաքսային միությանը, ես դրան չեմ հավատում, որովհետև Հայաստանում գտնվող իմ բոլոր ընկերները չեն ցանկանում, որ Հայաստանը միանա ՄՄ-ին, իսկ ես բավական մեծ թվով ընկերներ ունեմ այստեղ:

Հայաստանը շատ փոքր երկիր է, և ինձ միշտ թվացել է, որ մեր երկրի համար լավագույն ռազմավարությունը կլիներ տոտալիտար չեզոքության քաղաքականությունը, որպեսզի հնարավոր լինի բոլորի հետ ընկրություն անել, բոլորից ստանալ այն, ինչ պետք է, և բոլորի հետ լինել լավ հարաբերությունների մեջ: Բայց հիմա Հայաստանը անցել է մի երկրի կողմը և ստիպված է խաղալ մեծ հարևանների կանոններով: Այդ առումով, կարծում եմ, Մաքսային միությանն անդամակցելն անխուսափելի է, թեև որքան ես եմ հասկանում, և՛ Ղազախստանի առարկությունը, և՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարող են հանգեցնել նրան, որ այդ անդամակցությունն այդքան շուտ չլինի: Բոլոր դեպքերում, ես կարծում եմ, որ Հայաստանի նման փոքր երկրի համար անդամակցությունը նման մեծ, ուժեղ միությանը, շատ լուրջ սահմանափակումներով, երբ մի երկիրը թելադրում է բոլոր կանոնները, շատ վտանգավոր է:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում