Ամերիկյան MicroCHIPS սթարթափը մշակել է հակաբեղմնավորիչ իմպլանտներ՝ հեռակառավարման հնարավորությամբ: Բարձրտեխնոլոգիական հակաբեղմնավորիչների մինչկլինիկական փորձարկումները կսկսվեն հաջորդ տարի, իսկ շուկայում այն կհայտնվի հավանաբար 2018-ին՝ գրում է Technology Review-ը:
Անլար չիպը տեղադրվում է ձվարանների, ուսի կամ որովայնի մաշկի տակ: Օրական այն արյան մեջ արտազատում է 30 միկրոգրամ լևոնորգեստրել (սինթետիկ պրոգեստագեն)՝ կանացի սեռական հորմոն, որը կիրառվում է հակաբեղմնավորիչների մի քանի տեսակներում: Չիպի չափսն է՝ 20x20x7 միլիմետր:
Եթե MicroCHIPS-ի մշակումը հաջողությամբ անցնի փորձարկումը՝ անվտանգության և արդյունավետության առումով, ապա այն ավելի հարմար կլինի: Ի տարբերություն ժամանակակից իմպլանտների՝ կանայք կկարողանան ինքնուրույն այն անջատել կամ միացնել՝ առանց հաճախելու կլինիկա:
Բացի այդ, սարքավորումը մինչև 16 տարվա կյանք կունենա: