Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Անդրկովկասում Իրանն ու Ռուսաստանը չեն կարող գործակցել, այս դաշտում նրանք մրցակիցներ են

Օրերս Իրանը և «վեցյակը» պայմանավորվեցին չեղյալ համարել Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ընդ որում՝ Իրանը կկարողանա շարունակել միջուկային ծրագրի իրականացումը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանն ասաց, որ սա տարածաշրջանում ուժային դասավորության նոր հանգրվան է, բայց միևնույն ժամանակ տարածաշրջանը լի է հիմնահարցերով, որոնք չեն լուծվի կարճաժամկետ հեռանկարում:

Ուստի, ըստ նրա, դժվար է ասել, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունն ինչպես կանդրադառնա տարածաշրջանի վրա:

«Իրաքը, Սիրիան ու Աֆղանստանը Իրանի ամենալուրջ խնդիրներն են, այնպես որ՝ ես չեմ կարողանում հստակ տեսնել, թե ինչ նոր բեկման ականատեսը կարող ենք լինել: Իրանը ԽՍՀՄ փլուզումից հետո մեկ-երկու փորձ կատարեց՝ հասկանալու, թե կարո՞ղ է արդյոք հակամարտությունների լուծման կողմ դառնալ, միջնորդ դառնալ, մասնակցել կարգավորման գործընթացներին, սակայն այդ բոլորից պարտված դուրս եկավ և տեղ չգտավ իր համար: Կասկածում եմ, որ այսօր հաջողություն կունենա Անդրկովկասում, գոնե կարճաժամկետ հեռանկարում՝ նկատի ունենալով Իրանի բոլոր խնդիրները»,- ասաց շվեյցարաբնակ փորձագետը:

Անդրադառնալով Անդրկովկասում Իրանի հնարավոր նոր դերին՝ նա ասաց, որ պատմականորեն Ռուսաստանը և Պարսկաստանը մրցակիցներ են եղել Անդրկովկասում, այնպես որ՝ Ռուսաստանի լավ հարաբերություններն Իրանի հետ պայմանավորված են լինելու նաև նրանով, որ մրցակցություն չլինի իրենց միջև, և որ Իրանը չմիջամտի անդրկովկասյան հարցերին:

«Չեմ կարծում, որ Իրանի միջամտությունը տարածաշրջանում ընդունելի լինի Ռուսաստանի համար: Դիվանագիտության ոլորտում նորության չեմ սպասում: Իրանը մարտահրավեր չի նետի Ռուսաստանին և մյուս ուժերին, այդ երկիրը լայնածավալ խնդիրներ ունի Անդրկովկասին անցնելու համար»,- ասաց Վիգեն Չետերյանը:

Նա նշեց, որ տեղի ունեցածը մեծ հնարավորություններ է բացում հայաստանյան տնտեսության համար: Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության համար ինչ-ինչ հեռանկարներ կբացվեն զբոսաշրջության, արտահանման ոլորտներում: «Այսինքն՝ բավական նոր հնարավորություններ կստեղծվեն, իրանահայերը ներդրումներ կանեն ՀՀ տնտեսության մեջ: Մեծ հույսեր կան»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռ վաղ է հստակ պատկերից խոսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում