Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Էրդողանը հանդիպել է Պուտինի հետ

Ռուսաստանի վարչապետական ապարատի ինտերնետային կայքի փոխանցմամբ, վարչապետ Էրդողանը հանդիպում է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Ընդհանուր առմամբ հանդիպումը տևել է 2 ժամ 20 րոպե:

Հանդիպման առաջին ժամին ներկա են գտնվել նաև նրանց պատվիրակությունները, իսկ մնացյալ 1 ժամ 20 րոպեի ընթացքում Էրդողանն ու Պուտինը միայնակ են զրուցել:

Հանդիպման ժամանակ Պուտինը նշել է. «Երկու երկրների հարաբերությունները բավականին արագ են զարգանում` չնայած համաշխարհային տնտեսությունում առկա բոլոր դժվարություններին: Նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը գրեթե 30-տոկոսանոց աճ է արձանագրել: Ես առաջընթաց եմ նկատում էներգետիկ (ատոմային էներգիա, ածխաջրածիններ), տրանսպորտային, ենթակառուցվածքային ոլորտներում խոշոր նախագծեր իրականացնելու հարցում:

Այս տարի մենք նշում ենք երկու երկրների միջև ստորագրված բարեկամության ու համագործակցության պայմանագրի 90-ամյակը: Մենք բոլոր հնարավորություններն ունենք ավելացնելու այն ամենը, ինչ արվել է վերջին մի քանի տարիների ընթացքում: Դա, մասնավորապես, վերաբերում է երկու երկրների հասարակ քաղաքացիների և բիզնեսի ներկայացուցիչների շփումների հեշտացմանը»:

Էրդողանն իր հերթին նույնպես ընդգծել է, որ, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքներին, երկու երկրներին հաջողվել է առևտրա-տնտեսական ոլորտում լավ արդյունքներ արձանագրել. ապրանքաշրջանառությունը կազմել է 26.5 միլիարդ ամերիկյան դոլար.

«Ես համոզված եմ, որ թե´ Թուրքիան, թե´ Ռուսաստանն օժտված են կամքով` այդ ցուցանիշը 100 միլիարդ դոլարի հասցնելու համար: Էներգետիկ ոլորտում համագործակցելիս մեզ համար առաջնահերթ է համարվում ատոմակայանի կառուցման նախագծին ձեռնամուխ լինելը: Ես կարծում եմ, որ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին մենք կդնենք այդ կոմպլեքսի հիմքը: Բնապահպանները մեզ շատ են քննադատում այդ հարցում, սակայն մենք վստահ ենք, որ ատոմակայանի կառուցման համար շատ ճիշտ վայր ենք ընտրել, լավ նախագիծ ենք մշակել և բարեհաջող կերպ շահագործման կհանձնենք այն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում