Thursday, 09 05 2024
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին

Լուկաշենկոն ու Նազարբաևը Հայաստանին որպես ավելորդ «ուտող բերան» են դիտարկում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Կարապետյանը:

 -Պարոն Կարապետյան  Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրումը այնքան էլ հարթ չի ընթանում:Բացի այդ՝  ԱԼուկաշենկոն հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության ձևավորումը պետք է հետաձգվի 10 տարով: Ըստ Ձեզ՝ի՞նչ է տեղի ունենում,  հարցականի տա՞կ է Հայաստանի անդամագրումը:

Ուկրաինայի դեպքերը բավականին լուրջ առճակատման են տանում Արևմուտքը և Ռուսաստանը: Թե՛ Եվրասիական տնտեսական  համագործակցության, թե՛ Մաքսային միության քաշող գլխավոր ուժը Ռուսաստանն է: Հիմա այդ պատժամիջոցները, առճակատումը տարբեր երկրների ղեկավարներին թույլ է տալիս մտածել՝ ընդհանրապես Ռուսաստանն այս ամենից ինչ վիճակով դուրս կգա։ Այսինքն՝ տնտեսությունը հզոր կլինի, ֆինանսական ռեսուրսներ կունենա, թե՞ ոչ: Առանց Ռուսաստանի՝ նման միությունները (եթե ռեգիոնալ չեն), ուրեմն այդպիսի մեծ միությունները անիմաստ են:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական համագործակցությանը՝ Լուկաշենկոն երբ դնում է գազի և այլնի  խնդիր, նա փորձում է իր երկրի համար օգուտներ քաղել՝ հասկանալի է, բայց դա ինձ ավելի շատ թվում է, որ առիթ  է: Լուկաշենկոն ուզում է հասկանալ՝ Ռուսաստանի հետ որպես գեոքաղաքական միավոր ինչ կկատարվի:

Ինչ վերաբերում Հայաստանի Մաքսային միությանն անդամագրմանը, դա շատ մեծ օգուտ է Հայաստանին: Բայց Հայաստանը փոքր շուկա  է, ամբողջությամբ կտրված է  Մաքսային միության շուկայից և խնդիրներն ավելի շատ են, քան օգուտները:

Խնդիր կա ապրանքները հասցնելու, ինվեստիցիաների հետ խնդիր կա, որովհետև Հայաստանը աղքատ երկիր է, Ադրբեջանի հետ խնդիր կա․․․ Բայց Հայաստանի անդամագրումից ՄՄ անդամ մյուս երկրներն էլ կարող են օգուտ քաղել՝ ասենք Նազարբաևը, որովհետև մուսուլմանական երկրներում նա փորձում է լիդեր երևալ, ասենք՝ ադրբեջանական էլիտային այդտեղ ներկայացնել: Այսինքն՝ լիդերի կարգավիճակի համար քայլեր է կատարում, քայլը կա, Նազարբաևը երբեք չի թաքցրել  Հայաստանին Ղարաբաղով ընդգրկելու անհամաձայնությունը: Նույն բանը ինչ-որ առումով ավելի քիչ, գուցե մի քիչ ավելի քողարկված միշտ ասում է  Բելառուսի նախագահը:

Եթե փողն ընդհանուր է Մաքսային միությունում, պարզ  է, որ Հայաստանը, որպես աղքատ երկիր և Ռուսաստանի ռազմաքաղաքական մեծ դաշնակից, այդ փողն ուզելու է  վերցնի, այն երկուսն էլ իրենք են ուզում վերցնել, իրենք քողարկված ամեն ինչ էլ կանեն:

Բայց ասեմ Ձեզ՝ մենք ուրիշ բան կանենք, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական այնպիսի մի համաձայնագիր կստորագրվի, որ Մաքսային միությունը բոլորը կմոռանան:

Հայաստանում Մաքսային միության ընդդիմախոսները հիմնականում հույսը Լուկաշենկոյի հետ են կապում, ասում են, թե Բելառուսը թույլ չի տա Հայաստանի անդամագրումը: Կարո՞ղ է նման բան լինել:

Չի կարող, որովհետև Ռուսաստանն է քաշող ուժը՝ առավել ևս հիմա: Հայաստանի նման ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի համար էլ ո՞վ կա՝ Բելառո՞ւսը, թե՞ Նազարբաևը, որ կարող է ցանկացած պահի խաղեր տալ: Ռուսական ռազմաբազա կա Հայաստանում, ինչպես տեսնում եք, աշխարհը ռազմական բախումների է գնում․․․․

Բացի այդ՝  չեմ կարծում, որ Բելառուսը կամ Ղազախստանը Հայաստանում մեծ ինվեստիցիաներ են պատրաստվում անել, անողը կարող է լինել միայն Ռուսաստանը՝ նա փող ունի: Այս ամենի պատճառով կարող  է երկարել մի փոքր, բայց հարցը լուծվելու է անկասկած:

Եվ  եթե այդ ճանապարհին հանկարծ մեծ խոչընդոտներ,  տարիների խնդիր առաջանա, այդ դեպքում ուրիշ ճանապարհ կա մշակված Ռուսաստանի հետ՝ մենք  այդ ճանապարհով կգնանք:

Փաստորեն չեք  բացառում, որ Հայաստանի անդամագրումը կարող է տարիներ տևել:

-Եթե  ուկրաինական թնջուկը էլ ավելի չխորանա, այսինքն՝ Ռուսաստանի վիճակն այնքան վատանա տնտեսաքաղաքական առումով, որ Ռուսաստանը ներքին ռեսուրսներ հավաքի իր խնդիրներին դիմակայելու համար: Մի քիչ արագ, մի քիչ դանդաղ, բայց  կլինի, եթե սանկցիաները նույնիսկ  որոշակի փոփոխությունների բերեն գիծը՝ մի օր էլի շարունակվելու է գործընթացը:

Իսկ հնարավո՞ր է, այնուամենայնիվ, Ադրբեջանը խոչընդոտ հանդիսանա, ռուս վերլուծաբաններից շատերն ասում են, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ Հայաստանի  անդամագրումը կանխելու համար:

-Ոչ, ինչքան ես եմ տեղյակ՝ Ռուսաստանը Ադրբեջանի հետ փորձում է գնալ որոշակի համաձայնությունների ապագայի վերաբերյալ և դա չի լինելու Հայաստանի կամ Ղարաբաղի հաշվին, այլ կան հարցեր, որի շուրջ մենք չենք խոսի, թող ադրբեջանցիներն իրենց ցավը լացեն: Եթե նկատում եք, նրանց մոտ սկսվել է  շպիոնամանիա, Ալիևի կլանը խնդիրներ է  ունենալու, դա թող իրենք մտածեն, ես հարյուր տոկոս համոզված եմ՝ բացառվում է, որ այդ համաձայնությունները լինեն մեր հաշվին: Ով այդպիսի բան կասի՝  տեղյակ  չէ գործընթացներից՝ ես ուղղակի  հայտարարում եմ այդ մասին:

Նազարբաևն ու Լուկաշենկոն մտածում են՝ Հայաստանը մի նոր ուտող բերան է, աղքատ երկիր, որի ընդունման պարագայում նա իր վրա է վերցնելու ռեսուրսների մի մասը: Հայաստանը տնտեսության ծավալով փոքր երկիր է, Ռուսաստանի համար մեծ դժվարություն չի ներկայացնում Հայաստանի տնտեսական ներդրումների  խնդիրները լուծել: Դա և՛ Լուկաշենկոն է հասկանում, և՛ Նազարբաևը, դրա համար էլ անհանգստացած են:

Մի մոռացեք, որ Լուկաշենկոն միշտ մտածել է սլավոնական ազգերի միության մասին՝ ժամանակին այդ մասին խոսում էր՝ Ուկրաինա,  Ռուսաստան, Բելոռուս, Սերբիա:

Այսինքն՝ ինքն իրեն այդ միության մեջ է տեսնում, Հայաստանի միանալու պարագայում ինչքան հայեր են եղել Խորհրդային միության իշխանության շրջանակում, հիշում ե՞ք ինչ դեմքեր ենք ունեցել այնտեղ:

Հայերի ճանապարհը փակել չի ստացվելու:

Կարծես Հայաստանին ՄՄ-ում հատուկ կարգավիճակ չեն տրամադրելու: Ղարաբաղի հարցն ի՞նչ է լինելու:

-Մենք դրա մասին չպետք է  խոսենք, հարցը լուծում կստանա, մենք դրանից չենք տուժի, բայց  ես այդ մասին խոսել չեմ ցանկանում, հարցը լուծման ճանապարհին է: Ինչո՞ւ ենք մենք խոսում, առանց այն էլ մեր թշնամիներն՝ օգտվելով առիթից  խոսում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում