Մամուլը վերջին օրերին պարբերաբար շահարկում էր, թե կաթնամթերքը մինչեւ նոյեմբերի 1-ը պետք է թանկանար: Սակայն մեր հարցումները , եւ խանութների ցանցում ցույց տվեցին, որ կաթը, թթվասերը եւ կաթնաշոռը չեն թանկացել եւ սպառվում են նախկին գներով: Կաթնամթերքից թանկացել են միայն պանրի եւ կարագի տեսականիները, քանի որ ի տարբերություն պանրի եւ կարագի՝ թթվասերի, կաթի եւ կաթնաշոռի հումքի մեծ մասը պատրաստվում է ոչ թե բնական կաթից, այլ կաթի փոշուց: