ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 1-2-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին: Այս մասնին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև նոր վարկային ծրագրեր սկսելու հնարավորությունը: