Ցանկանալով ամրանալ համակարգչային խաղերի շուկայում՝ Walt Disney ընկերությունը գնել է Togetherville սոցիալական ցանցը, որը նախատեսված է տարրական դասարանների երեխաների համար: Togetherville-ը նպատակ ունի սոցիալական հայտնի ցանցերի օրինակով միավորել երեխաներին, սակայն այնպես, որպեսզի 10 տարեկանից ցածր երեխաներին հնարավոր լինի ծնողների կողմից վերահսկել:
Ցանցը թույլ կտա երեխաներին շփվել ինչպես իրենց ընկերների, այնպես էլ աշխարհի տարբեր մասերում գտնվող իրենց հասակակիցների հետ: «Togetherville-ը թույլ է տալիս երեխաներին մատուցել այն, ինչ անում են մեծերը համացանցում, հնարավորություն է տալիս երեխաներին հաճույք ստանալ դրանից, սակայն՝ ավելի ապահով կերպով»,- ասել է ծրագրի գործադիր տնօրեն Մանդիփ Դիլոնը: