Friday, 17 05 2024
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է
14:10
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Էվրիկա» առևտրային կենտրոններում խուզարկություններ են
Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներին
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
Թուրքիայում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման
Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ
13:20
Հնդկաստանի արևելքում առնվազն 12 մարդ է զոհվել կայծակի հարվածներից
«Դիվանագետների համահայկական միության» և նախկին ՄԻՊ-ի հայտարարություններում բերված որոշ դատողություններ անհիմն և մանիպուլյատիվ են. Գոռ Ծառուկյան
13:00
Ռուսական ուժերը 10 կմ խորացել են Խարկովի ուղղությամբ. Զելենսկի
Կողմերը մտահոգությունն են հայտնել «Կովերի պարտեզ»-ի շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
12:40
Պուտինն ու Սին քննարկել են Ուկրաինայի հարցը տետ-ա-տետ ձևաչափով
Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
12:10
Ռուսաստանը նոր ճակատ է բացել․ Ուկրաինային դժվար տարի է սպասվում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Վարդենիսի բնակարանային գողություններ են բացահայտվել
Ալիեւը հակադարձեց, բայց ու՞մ
11:50
Նավթի գներն աճել են. 16-05-24
Բագրատ արքեպսկ․ Գալստանյանը բաց դաս է վարում ԵՊՀ բակում

«Հարսնաքարի» գործով 6 կալանավորվածներն այսօր հնարավոր է տեղափոխվեն ռեստորան՝ քննչական փորձարարությանը մասնակցելու (լուսանկարներ)

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները ձեռնաշղթայված վիճակով Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն բերեցին «Հարսնաքարի» գործով կալանավորված բոլոր անդամներին՝ 6 հոգու:

Ըստ ֆոտոլրագրողի, հնարավոր է՝ այսօր նրանց տեղափոխեն «Հարսնաքար» ռեստորանային համալիր՝ քննչական փորձարարություն կատարելու համար: Այսինքն, կալանավորվածները քննիչներին պետք է պատմեն և մատնացույց անեն, թե դեպքի օրը և ժամին «Հարսնաքարում» ով, որտեղ և ինչ գործողություններ է կատարել:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, Հարսնաքար» ռեստորանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը մահացավ: Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել նաև նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը:

Հունիսի 21-ին Ոստիկանությունը միջադեպի կապակցությամբ ձերբակալել էր 7 հոգու՝ համալիրի անվտանգության աշխատակիցներ Արթուր Բաբլոյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, մատուցող Դավիթ Ադամյանին, Նորայր Հայրապետյանին և ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանին: Վերջինս 4 օր անց՝ հունիսի 25-ին ազատ արձակվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքով: Նա ճանաչման էր ներկայացվել տուժողին, և վերջինս նրան չէր ճանաչել:

Մինչ այդ՝ հունիսի 22-ին ձերբակալվածներից 4-ի, իսկ ավելի ուշ ևս 2-ի նկատմամբ կիրառվել էր երկամսյա կալանքը՝ որպես խափանման միջոց:

Այսպիսով, այս գործով կալանավորվածները 6-ն են, որոնք բոլորը մեղադրվում են տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում