Մայիսի 16-ին Թուրքիայում տեղի է ունեցել այսպես կոչված «Քոբանիի դատավարություն» անվամբ հայտնի դատական պրոցեսի հերթական նիստը:
Այդ մասին հայտնում է Hurriyet:
Դատարանը Թուրքիայում քրդամետ ուժ համարվող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ընդհանուր առմամբ 47 մեղադրանքներով դատապարտել է 42 տարվա ազատազրկման:











































