«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ։
Լրագրողների հետ ճեպազրույցում Բագրատ արքեպիսկոպոսը տեղեկացրել է, որ քննարկում է եղել գործընթացների վերաբերյալ. «Բացի այդ, մենք որոշակի երկար տարիների բարեկամություն ունենք։ Ի վերջո, հոգևորական եմ ես»։
Հարցին՝ շարժման մոտեցումները ՀԱԿ ներկայացուցիչները կիսու՞մ են, թե՞ ոչ, Գալստանյանը պատասխանել է. «Իրենք բազմաթիվ հեռուստաելույթներով, հրապարակային հայտարարություններով արտահայտել են իրենց կարծիքը»։






































