Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Վարդենիսի բնակարանային գողություններ են բացահայտվել

Մայիսի 3-ի երեկոյան ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղրոդում տված կինը հայտնեց, որ Շատվան գյուղիիրենց տնից գողություն է կատարվել:

Օպերատիվ խումբը մեկնեց Շատվան: Ապրիլի 18-ից տանը մարդ չէր եղել, այդ օրն էլ վերադարձել ու տեսել էին, որ տեխնիկական միջոց կիրառելով բացել են մուտքի երկաթյա դուռն ու գողացել բենզասղոց և էլեկտրական գործիքներ` խոտհնձիչ, սղոց ու պտուտակահան:

Ընդհանուր վնասը մոտ 500 հազար դրամի էր:

Վարդենիսի քրեական հետախույզները համագործակցեցին մարզային վարչության գործընկերների հետ, և ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Ակունք գյուղի բնակիչ 56-ամյա մի տղամարդ:

Նա հայտնաբերվել ու տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ խոստովանել է արարքը, ներկայացրել է գողոնի մի մասը և հայտնել, որ մյուս մասը վաճառել է:

Մայիսի 4-ի ցերեկը բնակարանային գողության վերաբերյալ Վարդենիսի բաժնում ստացվեց նոր ահազանգ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց Կուտական: Այս դեպքում տանը մարդ չէր եղել դեռևս հունվարի 15-ից, և վերադառնալով նկատել էին` միջանցքի ապակին կոտրած, իսկ տնից բացակայում էին տարբեր իրեր: Այս դեպքում էլ վնասը մոտ 500 հազար դրամի էր:

Նույն համագործակցությամբ քրեական հետախույզները պարզեցին, որ համագյուղացու տնից գողությունը կատարել են 49-ամյա մի տղամարդ ու 43-ամյա մի կին:

Նույն օրը երկուսն էլ հայտնաբերվել ու տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը:

Այս երկու բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ աշխատելիս Վարդենիսի քրեական հետախույզները ձեռք բերեցին օպերատիվ տվյալ նաև նմանատիպ մեկ այլ հանցագործության վերաբերալ: Այս դեպքում ահազանգ ու հաղորդում չէր եղել: Օպերատիվ տվյալը ստուգվեց ու հիմնավորվեց: Պարզվեց, որ Շատվան գյուղի բնակիչ 30-ամյա և 24-ամյա երկու երիտասարդ մոտ 20 օր առաջ ամրանով բացել են համագյուղացու տան դուռը: Գողացել էին էլեկտրական սղոց ու պտուտակահան և բենզասղոց:

Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին, որտեղ խոստովանել են արարքը:

Երեք դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում