Գրոսմայստեր Գիորգի Բագատուրովը (Վրաստան) Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող օփենում 4 հնարավորից վաստակել է 4 միավոր և երեք այլ մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) վաստակել է 3 միավոր:
Մրցաշարին մասնակցում են 79 շախմատիստներ: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:






































