Wednesday, 08 05 2024
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա

Ծառուկյանի թիկնապահները սպանել են ռուս սպային ու անպատիժ մնացել

Ստորև ներկայացվող պատմությունը Հայաստանի Հանրապետության ամփոփ բնութագիրն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր և գործարար Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցները սպանել են ռուս զինծառայողի: Եվ ի՞նչ եք կարծում` նրանք կրե՞լ են որևէ պատիժ:

Պատասխանը բոլորիդ էլ հայտնի է` ոչ: Տասնյակ մարդկանց անուններ կարելի է թվարկել, ովքեր կատարելով ծանր հանցագործություններ` կամ չեն կալանավորվել, կամ էլ մի քանի ամիս անց հայտնվել են ազատության մեջ, նորից կատարել հանցագործություն: Անպատժելիության մթնոլորտը մեր երկրում բնավ չի վերացել:

Ինչպիսի փոփոխությունների մասին էլ խոսեն երկրի նախագահը և վարչապետը, միևնույն է` նման փաստերի առկայությունն ու առատությունը հակառակն են ապացուցում: Թիկնապահ լինելը ոչ միայն շահավետ բիզնես է, այլ նաև` անվտանգության երաշխիք, նրանք ավելի անձեռնմխելի են, քան օրենքով անձեռնմխելի համարվող պատգամավորները, որովհետև այս դեպքում նույնիսկ մարդ սպանելն ավելի մեղմացուցիչ հանգամանք է, քան հանրահավաքի գնալը: Ինչպե՞ս պետք է բացատրեն երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իրենց ենթակայության տակ աշխատողների գործելակերպը. ինչու՞ է քննություն իրականացնող հատուկ գործերով կարևոր քննիչը փոխել մեղադրանքը, դատավոր Նելլի Գալստյանը` կայացրել նման վճիռ, բժիշկ Ֆ. Առաքելյանը` կեղծ տեղեկանքներ տվել: Այս երեք գերատեսչությունների ղեկավարները կամ պետք է ինքնակամ իրավապահներին հանձնեն նրանց ու պարզեն կաշառք վերցնելու հանգամանքները, կամ էլ պետք է ընդունեն, որ իրենք նույնպես մասնակից են այս բոլոր գործընթացներին: Քննիչը, դատավորը, բժիշկը մեծ գումարներ են վերցրել: Ուզում եք ապացույցնե՞ր, դիմեք դատարան. ապացույցների մի մասն ինքներդ կհայթայթեք, մյուս մասը կտրամադրեն զանազան մարդիկ:

Ռուս սպային սպանողներն անպատիժ մնացին

Անցյալ տարի Առինջ գյուղում սպանվեց սահմանապահ զորքի ռուս սպա Դիմիտրի Երմոլովը, իսկ դեպքի վայրում գտնվող նրա ընկերները ծեծվեցին: Որպես մեղադրյալ կալանավորվեցին Գոռ Բալյանը և Արտեմ Անդրեասյանը: Թերթերը գրեցին, որ վերջիններս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության աշխատակիցներ են: Ի պատասխան` Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, թե դա կպարզի հետաքննությունը: «Այս երկրում լիքը մարդիկ երազում են ներկայանալ որպես Գ. Ծառուկյանի թիկնապահ»,- Ծառուկյանի անվտանգության աշխատակիցների հետ կապված մեկ այլ միջադեպի առիթով ասել էր Սաֆարյանը: Թե ինչու՞ պետք է «լիքը մարդիկ երազեն Ծառուկյանի թիկնապահ ներկայանալ» հարցի պատասխանն անուղղակիորեն տվեց մեր արդարադատության համակարգը: Երմոլովի սպանության դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունում հարուցվեց քրեական գործ:

Հստակեցնելով կատարվածի հանգամանքները` նախաքննությունը հիմնավորված համարեց, որ 2007 թ. օգոստոսի 6-ին, ժամը 00:30-ի սահմաններում Գ. Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անվտանգության աշխատակիցներ Բալյանը և Անդրեասյանը Առինջ գյուղում ծառայություն կատարելու ընթացքում տարածքում գտնվելու պատճառը պարզելու նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվել են ՌԴ քաղաքացիներ, զինծառայող սպաներ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մակարովը, Մինգիյան Օլցոնովը, եղբայրներ Դիմիտրի և Դենիս Երմոլովները: Բռնության գործադրմամբ մեքենայից դուրս են բերվել Դենիսը և Անատոլին: Բալյանը բռունցքներով հարվածել է Դենիսին, իսկ Անդրեասյանը` ծեծել Անատոլիին: «Ավելի ուշ, երբ զինծառայողները նստել են ավտոմեքենան և փորձել հեռանալ, Ա. Անդրեասյանը կրակել է օդ, իսկ Գ. Բալյանը նրանց կյանքից զրկելու դիտավորությամբ «Սայգա-ՄԿ» տեսակի որսորդական հրազենից 5 անգամ կրակել է մեքենայի վրա: Գնդակներից մեկը դիպել է Դիմիտրի Երմոլովին, ով ստացած վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,- արձանագրել էր նախաքննական մարմինը: Ապացուցվել էր նաև, որ իրենց մոտ գտնվող զենքը մեղադրյալներն ապօրինաբար ձեռք էին բերել պահակատանը գտնվող մետաղյա պահարանից, որի փականը կոտրել էին: Փամփուշտները մինչ այդ Անդրեասյանը թաքցրել էր տարածքում: Գ. Բալյանին մեղադրանք էր առաջադրվել «Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու» (Քր. օր. 104 հոդված), «Դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը թեթև վնաս պատճառելու» (117 հոդված) և «Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և կրելու» (235 հոդած) համար:

Իսկ Ա. Անդրեասյանը մեղադրվեց Քրեական օրենսգրքի 118 («Ծեծը») և 235 («Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը և կրելը») հոդվածներով: Սակայն ամիսներ անց` 2007 թ. դեկտեմբերի 29-ին, Գ. Բալյանին առաջադրված մեղադրանքը վերանայվեց` 104 հոդվածը փոխարինվեց 109-ով: Այսինքն` «Սպանությունը» վերաորակվեց իբրև «Անզգուշությամբ մահ պատճառել»: Արդյունքում Բալյանին սպառնում էր ոչ թե 8-15 տարվա կամ ցմահ, այլ առավելագույնը 3 տարվա ազատազրկում: Նույն օրը Երևանի Կենտրոն և Նորք – Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինեց 500 հազար դրամ գրավով: Գ. Բալյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Անդրեասյանն ազատության մեջ էր դեռ սեպտեմբերի 26-ից: Գլխավոր դատախազության քննիչի որոշմամբ` նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվել էր չհեռանալու վերաբերյալ ստորագրությամբ: Քրեական գործն ըստ էության քննելու համար ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 2008 թ. փետրվարի 15-ին` դատավարության նախապատրաստական փուլում, ամբաստանյալները, արդեն լիովին ընդունելով իրենց առաջադրված մեղադրանքը, միջնորդել են դատաքննությունն անցկացնել արագացված կարգով:

Այս միջնորդության դեմ ոչ ոք չի առարկել, նույնիսկ տուժող և տուժողի իրավահաջորդ Դենիս Երմոլովը (սպանվածի եղբայրն է – Ա. Դ.): Վերջինս հայտնել է, թե «պատճառված վնասն ամբաստանյալների կողմից վերականգնվել է»: Արագացված քննությամբ դատարանը պարզել է, որ երբ դեպքի օրը ռուս սպաները նստել են ավտոմեքենան ու փորձել հեռանալ, «Արտեմ Անդրեասյանը վարորդի կողքին նստած ուղևորի ձեռքին տեսել է նռնակի նմանվող իր: Ենթադրելով, որ այն նետելու է իր ուղղությամբ, այդ գործողությունը կանխելու նպատակով նա մեկ անգամ կրակել է օդ»: Իսկ ահա Գոռ Բալյանը, լսելով ընկերոջ արձակած կրակոցի ձայնը, կարծել է, «թե ավտոմեքենայի ուղևորներն իրենց վրա են կրակում: Դիտավորություն չունենալով որևէ մեկին վնաս պատճառել` նրանց վախեցնելու, վտանգը հեռացնելու նպատակով Բալյանը վերից վար 5 անգամ անկանոն կրակել է ընթացող ավտոմեքենայի ետևից…»:

Ուշագրավ է նաև այն, որ մեղադրյալները, որոնք անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ են, դատարանին ներկայացրել են բժիշկ Ֆ. Առաքելյանի կողմից նույն օրը տրված տեղեկանքներ: Ըստ դրանց` վերջիններս ֆիզիկապես վատառողջ են, տառապում են լուրջ հիվանդություններով, ինչի պատճառով էլ Գ. Բալյանը «բուժվում է ամբուլատոր պայմաններում», իսկ Ա. Անդրեասյանը «գտնվում է դիսպանսեր հսկողության ներքո»: Վճիռ կայացնելիս դատարանը սա համարել էր պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ: 2008 թ. մարտի 18-ին դատավոր Նելլի Գալստյանը Գ. Բալյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նշանակվել է 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան:

Պայմանականորեն չի կիրառվել նաև Ա. Անդրեասյանի նկատմամբ սահմանված 1 տարվա ազատազրկումը: Այս դեպքում էլ դատարանը նշանակել է մեկամյա փորձաշրջան: Դ. Երմոլովի սպանությունից օրեր անց Ռուսաստանի զինվորական դատախազության ներկայացուցիչը հանդիպել էր նախաքննության մարմնին: Դեպքի առնչությամբ զրուցել էին նաև ՌԴ և ՀՀ փոխարտգործնախարարները: Ելնելով գործի նկատմամբ Ռուսաստանի դրսևորած նման ուշադրությունից` որոշ լրագրողներ կարծիք հայտնեցին, թե մեղադրյալները կարժանանան առավելագույն պատժի: Սակայն վերջիններս հաշվի չէին առել հայկական արդարադատության ֆենոմենը:

Հետք 26 մայիսի, 2008թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում