Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի աջակցությամբ Վայոց Ձորում բժշկական ծառայություններից օգտվել է 1,181 մարդ

Ավարտվեց Վայոց Ձորի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Ծրագրի շրջանակներում 1,181 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն, որոնցից 155-ն անցել է խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, տրամադրվել է 494 ակնոց: Շարժական հիվանդանոցում, որը կայանել է Ջերմուկում և Եղեգնաձորում, իրականացվել է 95 վիրահատություն և լազերային բուժում:

«Վայոց Ձորի բնակչությունն այդքան էլ մեծաքանակ չէ, սակայն ակնային ծառայությունների հասանելիությունը շարունակում է խնդիր մնալ մարզի համար: Ուստի և իրականացված աշխատանքները հատկապես անհրաժեշտ էին մարզում ակնային խնդիրներ ունեցող սոցիալապես անապահով մարդկանց համար: Ուրախ ենք, որ այս մարզում ևս Orange Հիմնադրամը մեր կողքին էր», – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Վայոց Ձորի աշխատանքների համար Orange Հիմնադրամը Հայկական Ակնաբուժության Կենտրոնին տրամադրել է 1,800,000 դրամ:

« Վայոց Ձորը չորրորդ մարզն է, ուր մենք այցելեցինք Հայկական Ակնաբուժության կենտրոնի հետ և կարողացանք մեծ թվով մարդկանց օգտակար լինել` վերադարձնել աչքի լույսը: Orange-ի` որպես հեռահաղորդակցության օպերատոր, առաքելությունն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, այնպես որ մարդկային հաղորդակցության հետ կապված խնդիրները մեր հոգածության կենտրոնում են: Ուրախությամբ են հաստատում, որ մեր համագործակցությունը շարունակվելու է նաև այլ մարզերում, քանի որ կարողանում ենք իսկական փոփոխություն բերել մարդկանց կյանք», ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

Հուլիս ամսին Orange Հիմնադրամի հետ համագործակցությամբ Հայկական Ակնաբուժական Նախագծի աշխատանքները շարունակվելու են արդեն Սյունիքի մարզում: Հուլիսի 3 – 7 ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կլինեն Սիսիանի շրջանում, հուլիսի 9 – 10` Մեղրիի շրջանում, հուլիսի 11 – 17` Կապանի շրջանում և հուլիսի 18 – 24` Գորիսի շրջանում: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Սիսիանում, Կապանում, և Գորիսում: Սյունիքի մարզի բոլոր բնակիչները` առանց բացառության, կարող են այցելել` ստուգելու տեսողությունը, իսկ սոցիալապես անապահով բնակիչները կկարողանան նաև անվճար վիրատություն կամ այլ բուժում ստանալ:

Մանրամասների համար Սյունիքի մարզի բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին:

Սյունիքի մարզ այցելության ամբողջական ժամանակացույցի կարելի է ծանոթանալ` զանգահարելով 010559068, կամ այցելելով Հայկական Ակնաբուժության Կենտրոնի կայք.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում