Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ոստիկանին վերջնականապես հեռացրել են պաշտոնից սևամորթ դեռահասի սպանության պատճառով

Ֆլորիդայի Սենֆորդ քաղաքում, որտեղ տարվա սկզբին սպանվել էր սևամորթ դեռահաս Թրեյվոն Մարտինը, սիթի մենեջերը պաշտոնից հեռացրել է քաղաքային ոստիկանության պետ Բիլ Լին, որը ժամանակավորապես վայր էր դրել լիազորությունները: Ինչպես հաղորդում է Orlando Sentinel-ը, Նորտոն Բոնապարտեն նման որոշում է կայացրել՝ չնայած Սենֆորդի վարչակազմը հրաժարվել էր հաստատել ոստիկանի հրաժարականը:

Լիի հեռացման մասին հայտարարությունը Բոնապարտեն արել է չորեքշաբթի երեկոյան: Մեկնաբանելով իր որոշումը՝ սիթի մենեջերը հայտարարել է, որ անհրաժեշտ է նշանակել «ոստիկանության այնպիսի պետի, որին աջակցեն Սենֆորդի բոլոր բնակիչները»: Ընդ որում, նա ընդգծել է Բիլ Լիի ոչ միանշանակ հեղինակությունը, որը նա ձեռք էր բերել Մարտինի հետ տեղի ունեցած միջադեպից հետո:

Քաղաքի վարչակազմի գործառույթները կատարող քաղաքային կոմիտեում Բոնապարտեի որոշումը զարմանքով են ընդունել: Բանն այն է, որ համաձայն նախորդ պայմանավորվածության՝ ոստիկանության պետին կարող էին հեռացնել միայն այն դեպքում, եթե դրա օգտին քվեարկեր կոմիտեի անդամների մեծամասնությունը: Դեռ ապրիլին տեղի ունեցած քվեարկությունը ցույց տվեց, որ վարչակազմի աշխատակիցները դեմ են հանդես գալիս Լիի հրաժարականին:

Այնուամենայնիվ, ինչպես գրում է պարբերականը, ոստիկանին հեռացնելով, Բոնապարտեն օրենք չի խախտել, քանի որ իրավունք ունի ինքնուրույն նման որոշում կայացնել: Բացի այդ, ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայտարարությանը նախորդել է սիթի մենեջերի և ոստիկանության պետի հանդիպումը, որի ընթացքում նրանք քննարկել են հետագա գործողությունները:

Բիլ Լին դեռ մարտին հայտարարել էր, որ ժամանակավորապես վայր է դնում լիազորությունները: Դրա համար առիթ էր հանդիսացել հասարակական վրդովմունքը՝ կապված հասարակական պարեկ Ջորջ Ցիմերմանի կողմից դեռահաս սևամորթի սպանության հետ, որը հասարակության լայն շրջանակների կողմից դիտարկվում էր որպես ռասայական հողի վրա սպանություն: Լին հայտնել էր, որ ցանկանում է ժամանակավորապես լքել պաշտոնը, որպեսզի հետաքննության ընթացքում իր անձի վրա ավելորդ ուշադրություն չհրավիրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում