Ղազախստանում ձերբակալել են երեք զինծառայողի։ Նրանք կասկածվում են այն սահմանապահներին ծեծելու մեջ, որոնք ինքնակամ լքել էին ծառայությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ժամկետային զինծառայողները «Տերսայրիկ» սահմանային ուղեկալը լքել էին հունիսի 18-ի վաղ առավոտյան:
Հաջորդ օրը նրանք հայտնաբերվել էին:
Նախնական տեղեկությունների համաձայն` սահմանային ուղեկալը ինքնակամ լքելու պատճառը եղել են ոչ կանոնադրական փոխրահարաբերությունները: